Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

ՍԴ-ն համարձակություն չունի այս ռեժիմի կամքին հակառակ որևէ որոշում կայացնել. Նոր որոշումը սպասելի էր

Սահմանադրական դատարանն այսօր քննեց պաշտպանի պարտադիր մասնակցության, պաշտպան հրավիրելու, նշանակելու, փոխարինելու, պաշտպանից հրաժարվելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցը և գտավ, որ առանց ամբաստանյալի համաձայնության հանրային պաշտպան կարող է նշանակվել՝ ելնելով միայն արդարադատության շահերից՝ մասնավորապես, արդյունավետ դատական պաշտպանությունը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքների և քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքի ապահովումը:

ՍԴ-ն գտավ, որ ամբաստանյալը պետք է նախապես տեղեկացված լինի դատական նիստի դահլիճից հեռացվելու դեպքում պաշտպանի հեռանալու հետևանքների մասին, քանի որ իրավաբանական օգնությունը միացյալ ազդեցություն կարող է ունենալ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը երաշխավորելու գործընթացում:

ՍԴ-ն գտավ նաև, որ պաշտպանից հրաժարվելը պետք է լինի կամավոր և գիտակցված, իսկ անձը պետք է նախապես տեղեկացվի հրաժարման հետևանքների մասին:

Եթե նշանակվում է հանրային պաշտպան, սակայն հետագայում ամբաստանյալը ցանկություն է հայտնում ունենալ իր կողմից ընտրված պաշտպան, ապա հանրային պաշտպանի լիազորությունները արդարադատության շահից ելնելով կարող է դատարանի կողմից պահպանվել, ինչը չի կարող արգելք հանդիսանալ ամբաստանյալի կողմից ընտրված պաշտպանի մասնակցության համար։

Նշենք, որ ամբաստանյալի կամքից անկախ, հանրային պաշտպան ներգրավելու խնդիրն առաջացավ «Սասնա ծռերի» և Ժիրայր Սեֆիլյանի գործերի ժամանակ։ Երբ դատարանը միտումնավոր կարողանում էր այնպես անել, որ ամբաստանյալների պաշտպանները դուրս մնան գործից, և նրանց փոխարեն հանրային պաշտպաններ էին ներգրավվում, թեև ամբաստանյալները դատարանում հայտարարում էին, որ իրենք ցանկանում են իրենց փաստաբաններին և հրաժարվում են հանրային պաշտպանի ծառայություններից։ Դատարանը, սակայն, անկախ ամբաստանյալների ցանկության, շարունակում էր նիստը հանրային պաշտպանի ներգրավվածությամբ։ Եղան դեպքեր, երբ հանրային պաշտպանները իրենք լքեցին դահլիճը՝ հակառակվելով դատավորի կամայականություններին։ Երբ այս խնդիրը շատ հասունացավ, Մարդու իրավունքների պաշտպանը դիմեց Սահմանադրական դատարան՝ ակնկալելով, որ ՍԴ-ն հստակություն կմտցնի այս հարցում։ Փաստաբանները ևս լիահույս էին, որ ՍԴ որոշմամբ այս անորոշ վիճակը կվերանա, բայց, ինչպես երևում է, ՍԴ-ն բոլորովին այլ եզրահանգման եկավ։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը վստահ էր, որ ՍԴ-ն հենց այդպիսի որոշում կկայացնի։ Այդ եզրահանգման էր եկել այն պահից, երբ Փաստաբանների պալատը դիմեց ՄԻՊ-ին, որն էլ դիմեց ՍԴ։ «Խնդիր էր դրված հարցը խճճելով, կամայական մեկնաբանությունների միջոցով հիմնավորել այն, ինչ իրենք էին ուզում հիմնավորել։ Ես առաջին օրվանից էլ վստահ էի, որ խնդիր է դրված, որ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ եզրակացնի, որ մեր պաշտպանյալների իրավունքները չեն խախտվում, երբ նրանց համար դատարանի հայեցողությամբ հանրային պաշտպան է ներգրավվում, և որ սահմանադրականության հետ կապված որևէ խնդիր չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շուշանյանը։

Անդրադառնալով ՍԴ եզրահանգմանը, թե առանց ամբաստանյալի համաձայնության հանրային պաշտպան կարող է նշանակվել՝ ելնելով միայն արդարադատության շահերից, Շուշանյանը նկատեց, որ արդարադատության շահ հասկացությունը, որը վերջին շրջանում շատ են սիրում կրկնել ոմանք, վերացական հասկացություն չէ։ Դա ունի կոնկրետ բովանդակություն։ «Ես գտնում եմ, որ արդարադատության շահը կայանում է նաև նրանում, որպեսզի ապահովվեն հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց իրավունքները։ Արդարադատության շահի անվան տակ առաջին հերթին մենք դա պետք է հասկանան։ Դատարանը, երբ որևէ անձի կողմից կատարված հանցանքի գործ է քննում, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ այդ անձի դատավարական իրավունքները պաշտպանվեն և ապահովվեն։ Դրանումն է հենց արդարադատության շահը։ Իսկ իրենք արդարադատության շահ հասկացության բովանդակությունը խեղաթյուրել են, և այնպիսի տպավորություն է առաջացել, որ դա մի վերացական շահ է, որի բովանդակությունը որևէ մեկին հայտնի չէ և իրենք, ըստ նպատակահարմարության, կարող են այդ վերացական հասկացությանը բովանդակություն հաղորդել»,- ընդգծեց փաստաբանը։

Շուշանյանը համարում է, որ անկախ ՍԴ որոշումից, երկրորդ կարծիք չի կարող լինել, առանց մեղադրյալի համաձայնության հանրային պաշտպան ներգրավվելու գործողության անօրինության հարցում։ «Դա մեղադրյալի իրավունքների կոպիտ խախտում է, ոտնահարում է։ Այստեղ չի կարող երկու կարծիք լինել»,- ասաց Շուշանյանը՝ վերջում ընդգծելով, որ ՍԴ որոշ որոշումներ կայացվում են քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված, որտեղ իրավունքի, իրավական վերլուծությունների մասին խոսելն ավելորդ է։ «Այդ որոշումների բովանդակությանը, երբ մենք ծանոթանում ենք, հասկանում ենք, որ իրավունքի ոգին, իրավունքի էությունը այդ որոշումներում պարզապես բռնաբարվում է»։

«Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նույն կարծիքը հայտնեց, որ իր համար էլ էր միանգամայն սպասելի ՍԴ որոշումը, ընդ որում այն պահից, երբ ՓՊ-ն դիմել էր ՄԻՊ-ին խնդրի հետ կապված ՍԴ դիմելու համար։ «Ես երբ իմացա, որ դիմել են ՍԴ, այդ ժամանակ էլ ասացի, որ սա քաղաքական խաղ էր, աճպարարություն՝ այդ ճանապարհով ամբողջացնելու իրենց անօրինությունները։ Ես չէի էլ հավատում, որ ՍԴ-ն ուրիշ որոշում է կայացնելու։ Սրանով ուղղակի լեգիտիմացվեց այն ապօրինությունը, որը կատարվում էր։ ՍԴ-ն չունի այն համարձակությունը այս ռեժիմի կամքին հակառակ որևէ որոշում կայացնել։ Իսկ այդ ջրաղացին ջուր լցրեց նաև Փաստաբանների պալատը։ Հիմա արդեն դատավորները հանգիստ հղում անելով ՍԴ որոշմանը, դատավորներ Մակյանը, Օհանյանը, Արտուշ Գաբրիելյանը, Տաթևիկ Գրիգորյանը ազատ կշարունակեն իրենց ապօրինությունը։ Նրանք մինչ այդ էլ վստահ էին, որ ՍԴ-ն հենց այսպիսի որոշում է կայացնելու»,- ընդգծեց Պապիկյանը։

Փաստաբանի խոսքերով՝ խնդրի հետ կապված և՛ ՍԴ-ն, և՛ դրա հետևում կանգնած վարչակազմը, և՛ Փաստաբանների պալատը, և՛ դատարանները գործում են օրինականության դաշտից դուրս։ «Դա արդարադատություն չէ։ Իրենք պարզապես տապալում և խայտառակում են դատավարության բուն պրոցեսը։ Իրենց արածը արդար դատաքննության հետ ոչ մի առնչություն չունի։ Ինձ համար ցավալին այն էր, որ այս համակարգը ամբողջացրեց այս մոտեցումը։ ՍԴ-ի բարձր կոչումը կրող դատավորներն էլ մասնակից դարձան այդ պրոցեսին։ Ցավալի է, բայց այսօր Հայաստանում մարդուն կարելի է ծեծել, խոշտանգել, նվաստացնել, եթե նա համակարգի շահերը չի սպասարկում, չի ծառայում համակարգին։ Բայց բոլորը՝ և՛ ՍԴ-ն, և՛ Փաստաբանների պալատը, և՛ դատավորները, այս ամբողջ համակարգը ի վերջո պատասխան է տալու իսկական արդարադատության առաջ»,- եզրափակեց Արայիկ Պապիկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում