ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն այսօր անկեղծացել է և նշել, որ 11 տարի է՝ բնակվում է նախկին հանրակացարային համալիրում, որը վերածվել է բնակարանի եւ սեփականշնորհվել է միայն անցյալ տարի: Բնակմակերեսը 58 քմ է, որտեղ ապրում է կնոջ և երկու երեխաների հետ: «Անտանելի, կենսական պայմանների բացակայության պայմաններում ենք ապրում: Սակայն չեմ բողոքում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արսեն Քարամյանը եւ ավելացրեց, որ երիտասարդ ընտանիքների աջակցության ծրագրից էլ չի կարող օգտվել, որովհետեւ վաղուց արդեն երիտասարդ չէ: