Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Արևմուտքից մեկուսացած Թուրքիան ավելի վտանգավոր է դառնում ռեգիոնի համար

Թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած ճգնաժամը գնալով խորանում է: Եվ կրկին հիմնական պատճառը սիրիական քաղաքականության մեջ երկու դաշնակիցների տարաձայնություններն են և քրդական խնդիրը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը՝ փետրվարի 12-ին, հայտարարել է, թե թուրք-ամերիկյան հարաբերությունները «կրիտիկական կետում են»: Քննադատելով ամերիկացի գործընկերներին Սիրիայի քրդերին աջակցելու համար՝ Չավուշօղլուն ասել է, թե կա՛մ Անկարան և Վաշինգտոնը կվերականգնեն հարաբերությունները, կա՛մ դրանք վերջնականապես կխզվեն:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը արձանագրում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով գտնվում են վատթարագույն վիճակում, և կարելի է ասել՝ այս լարվածությունն աննախադեպ է: Սակայն մյուս կողմից մասնագետը չի կանխատեսում, թե Թուրքիան կտրուկ քայլեր կանի՝ խզելու կամ վերանայելու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները:

Լևոն Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը. «Վերջին տարիներին մենք պարբերաբար տեսնում ենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չկա: Ընդհակառակը, այս ճգնաժամը գնալով խորանում է: Եվ եթե Թուրքիայում որոշակի հույսեր էին կապում Թրամփի վարչակազմի հետ, որ նոր նախագահը կվերանայի Օբամայի քաղաքականությունը, ապա տեսանք, որ այս հարթության վրա էլ նախագահի փոփոխությունը որևէ բան չփոխեց թուրք-ամերիկյան հարաբերություններում: Կարծում եմ, որ առաջիկայում ևս չարժե սպասել դրական տեղաշարժ թուրք-ամերիկյան հարաբերություններում: Ինչպես այսօր Չավուշօղլուն, այնպես էլ նախկինում Էրդողանն էր փաստի առաջ կանգնեցնում Վաշինգտոնին վերջնագրային լեզվով՝ ասելով, թե ընտրություն կատարեք մեր և Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերի («Սիրիայի ժողովրդավարական ուժերի», «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների») միջև: Այս իրավիճակը կպահպանվի, բայց նաև չեմ կարծում, որ Թուրքիան կտրուկ քայլեր կանի հարաբերությունների վերանայման ուղղությամբ: Բայց այս դիմակայությունը, ճգնաժամը դեռ երկար ժամանակ կուղեկցի թուրք-ամերիկյան հարաբերությունները»:

Այսպիսով, մոտ ապագայում ոչ միայն չեն հարթվի քաղաքական խնդիրները Վաշինգտոնի և Անկարայի միջև, այլև կարող են խորանալ անվստահությունը և մասնավորապես հակաամերիկյան տրամադրությունները թուրքական հասարակության մեջ:

Հայաստանի շահերի տեսանկյունից գլխավոր խնդիրն այս համատեքստում թերևս այն է, որ թե՛ Միացյալ Նահանգների և թե՛ Եվրամիության հետ Անկարայի հարաբերությունների վատթարացումը կարող է էլ ավելի անվերահսկելի ու անկանխատեսելի դարձնել Թուրքիայի ղեկավարությանը՝ տարածաշրջանային անվտանգության համար դրանից բխող բոլոր հետևանքներով:

«Բնականաբար, թե՛ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցման գործընթացը, թե՛ արևմտյան դաշտում Թուրքիայի գործունեությունը որոշակիորեն զսպող մեխանիզմներ էին Թուրքիայի նկատմամբ: Թուրքիան շատ հարցերում ստիպված էր հաշվի նստել նաև այդ գործոնների, չափանիշների հետ: Հիմա թե՛ Եվրամիության մասով, թե՛ ՆԱՏՕ-ի շրջանակներում և թե՛ թուրքական հասարակությունների համատեքստում Թուրքիայի նկատմամբ լծակները, վերահսկողությունը, զսպման մեխանիզմները թուլացել են, և Թուրքիան փորձում է որքան հնարավոր է՝ ազատվել այդ զսպման մեխանիզմներից»,- մեկնաբանում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ ավելացնելով, որ Անկարան արտաքին քաղաքականության արևմտյան վեկտորը փորձում է հավասարակշռել նոր գործընկերների, «մարտավարական դաշնակիցների» հետ հարաբերությունների միջոցով:

Այստեղ է, որ որպես այլընտրանք ի հայտ են գալիս Ռուսաստանը և Իրանը: Այս երեք երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը վերջին շրջանում կարողացել են էապես մոտեցնել իրենց շահերն ու մոտեցումները Մերձավոր Արևելքում՝ ձևավորելով եռակողմ դաշինք Սիրայի հարցի շուրջ:

«Այս առումով Թուրքիայի տարածաշրջանային, անվտանգային քաղաքականությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ մեզ համար, որովհետև Թուրքիան դառնում է ավելի անկանխատեսելի, ավելի ինքնավստահ և համարձակ՝ փորձելով իր խնդիրները լուծել իրավիճակային դաշնակիցների հետ: Այն, ինչ Թուրքիան չի կարողանում իրականացնել Արևմուտքի, տվյալ պարագայում՝ Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի անդամ կարևոր երկրների հետ հարաբերությունների շրջանակում, փորձում է դա փոխլրացնել այլընտրանքային գործընկերների հետ համագործակցության միջոցով: Արևմուտքից մեկուսացված Թուրքիան ավելի վտանգավոր և անկանխատեսելի է դառնում իր անվտանգային, տարածաշրջանային քաղաքականության մեջ, ուստի այստեղ որոշակի ռիսկեր, այո, կան»,- ավելացրեց Լևոն Հովսեփյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում