Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Ավելին, քան փողը․ բովանդակային ճգնաժամ հայ-ամերիկյան հարաբերություններում

Մի քանի օր առաջ կանխատեսել էինք, որ Թրամփի վարչակազմն արմատապես վերանայելու է ամերիկյան քաղաքականությունը: Վաշինգտոնը կրճատում է այլ երկրների տրամադրվող օգնությունը` շեշտը դնելով երկկողմ հարաբերությունների կոնկրետ օրակարգերի վրա:

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է երկրի 2019 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ իր առաջարկները, որոնք ենթադրում են արտասահմանյան պետություններին օգնության ցուցաբերման արմատական կրճատումներ: Փաստաթղթով առաջարկվում է Հայաստանին 2019 ֆինանսական տարում 3․24 մլն դոլարի տնտեսական օգնություն ցուցաբերել: 2018 թվականին այս օգնությունը կազմում է 4 մլն դոլար: ԱՄՆ-ն միջազգային ռազմական կրթական ծրագրի շրջանակում Հայաստանին կհատկացնի 600 հազար դոլարի օգնություն: Թմրանյութերի միջազգային վերահսկողության ապահովման համար Հայաստանը կստանա 1․5 մլն դոլար: Հայաստանին, ինչպես և Ադրբեջանին, ոչ մի միջոց չի հատկացվի ռազմական օգնության տողով:

Ընթացիկ ֆինանսական տարում վարչակազմը Ադրբեջանի տնտեսական օգնությունը դադարեցրել էր, սակայն որոշել է 2019 թվականին 3 մլն դոլար հատկացնել: Ըստ ամենայնի, որոշվել է վարականգնել պարիտետը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը ենթադրում է, որ Վաշինգտոնում որակական տարբերություններ չեն տեսնում երկու երկրների միջև:

Ադրբեջանին նաև 600 հազար դոլարի օգնություն կհատկացվի ռազմական կրթական ծրագրի շրջանակում:

Տարածաշրջանում ամենամեծ օգնությունը, ըստ Թրամփի նախագծի, կստանա Վրաստանը` 25 միլիոն դոլար: Այսպիսով` Վաշինգտոնը հստակ ցույց է տալիս, որ տարածաշրջանում Վրաստանն է իր ռազմավարական հիմնական գործընկերը:

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները խեղված պատկերացում ունեն հայ-ամերիկյան համագործակցության մասին` այն իջեցնելով օգնության ստացման նշաձողին, առավելագույնը` ԱՄՆ կենտրոնական և նահանգային մարմիններում հետապնդելով ցեղասպանության ճանաչման խնդիրը: Նման մակերեսային պատկերացումը նաև խորքային պատճառներ ունի, որոնք թաքնված են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ստվերում: Բանն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, կարելի է ասել, «մենաշնորհված» է ռուսական ուղղության կողմից, իսկ մյուս ուղղությունները ենթակա են հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությանը:

Պատահական չէ, որ նույնիսկ Հայաստան-Եվրամիություն պատմական համաձայնագրի ստորագրումից հետո Երևանի և Բրյուսելի հարաբերությունները գտնվում են ֆորմալ հարթության վրա` ստվերելով բովանդակային բաղադրիչը: Ավելորդ է նույնիսկ կրկնել, որ Հայաստանի կողմից չի օգտագործվում հայ-իրանական և հայ-վրացական հարաբերությունների պոտենցիալը:

Շատ ավելի ցածր, գրեթե զրոյական մակարդակի վրա են գտնվում հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք, ըստ էության, զուրկ են օրակարգից` Երևանի կողմից քաղաքական նախաձեռնությունների բացակայության հետևանքով: Հայաստանը փորձելու է մարտ ամսին Վաշինգտոնի հետ վերաբանակցել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման հարցը` տնտեսական հարաբերություններն աշխուժացնելու նպատակով: Սակայն այստեղ պոզիտիվ սպասումները սահմանափակ են, որովհետև Վաշինգտոնի համար այս հարցն առաջնահերթություն չէ: Պատճառը պետք է փնտրել Հայաստանի տնտեսության կառուցվածքի, տնտեսական հարաբերությունների որակի, համակարգի կոռումպացվածության մեջ, որոնք խիստ անբարենպաստ համատեքստ են ձևավորում մեր երկրի ներդրումային համատեքստի շուրջ:

ԱՄՆ վարչակազմի նոր քաղաքականությունը, որը խարսխված է օգնությունների կրճատման վրա, գրեթե զրոյացնում է Հայաստանի նկատմամբ Վաշինգտոնի տարբերակված դրական մոտեցումը: Վաշինգտոնում սկսել են նույն աչքով նայել Հայաստանին ու Ադրբեջանին, ինչն առաջին պլան է բերում վերջինիս էներգետիկ ռեսուրսները և գլոբալ նախագծերը: Սա բավականին լուրջ ահազանգ է Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում