Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եվրոպական դատարանը քննում է հայ իրավապաշտպանի նկատմամբ բռնության գործը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից առաջին անգամ քննվում է հայ իրավապաշտպանի նկատմամբ բռնության գործը. «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով Դատարանն անցել է կոմունիկացիայի փուլին՝ հարցեր ուղղելով ՀՀ կառավարությանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 17-ին Երեւանի Աբովյան փողոցում բնակվող ընտանիքին վտարելու ընթացքում Դատական ակտերի հարկադիր ծառայության աշխատակիցները բռնություն էին կիրառել ընտանիքի ամենատարեց անդամի՝ 77-ամյա Զինա Գյոզալյանի նկատմամբ: Դեպքի վայր ժամանած իրավապաշտպան Մարինա Պողոսյանը փորձել էր կանխել բռնությունը, սակայն արդյունքում ինքն էլ էր բռնությունների եւ ստորացումների ենթարկվել:

Մասնավորապես, ԴԱՀԿ ծառայակիցները նախ իրավապաշտպանին զրկել էին ազատությունից՝ սենյակներից մեկի դուռը կողպել էին եւ թույլ չէին տվել, որպեսզի նա դուրս գա այդտեղից: Իսկ քիչ անց բացել էին դուռը եւ գրկած դուրս էին բերել Պողոսյանին տարածքից՝ նետելով բետոնե աստիճանների վրա: Պողոսյանը մարմնական վնասվածք էր ստացել, որի մասին առկա է բժշկական փաստաթուղթ:

Այդուհանդերձ Պողոսյանի նկատմամբ բռնության գործադրման փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել էր, իսկ ՀՀ դատարաններում բողոքարկումն արդյունք չէր տվել, դատարանները մերժել էին Պողոսյանի բողոքը, որից անմիջապես հետո նա դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Գանգատը ներկայացրել էր փաստաբան Հայկուհի Հարությունյանը, ով «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով սա առաջին դեպքն է, երբ Դատարանը քննում է Հայաստանից ներկայացված գործ, որը վերաբերում է իրավապաշտպանի նկատմամբ բռնությանը: «Դատարանն ընթացակարգային առումով առաջնահերթություն է տալիս իրավաբանների, փաստաբանների և իրավապաշտպանների գործերի քննությանը: Այդ պատճառով էլ գանգատն ուղարկելուց ընդամենը 2 տարի անց արդեն կոմունիկացրել է այս գործը»,- ասում է Հայկուհի Հարությունյանը:

Նշենք, որ ՄԻԵԴ ուղարկված գանգատների քննությունը սովորաբար շատ ավելի երկար է տևում՝ դատարանի գերծանրաբեռնվածության պատճառով, այնինչ, տվյալ դեպքում արդեն են հարցեր են ուղղվել Կառավարությանը, որոնց պատասխանելու համար տրվել է ժամանակ՝ 2018 թվականի մայիսի 22-ը: Փաստաբանը կարծում է, որ ՄԻԵԴ-ը Պողոսյանի գործով վճիռը կկայացնի հաջորդ տարվա կեսին:

Դատարանը մասնավորապես Կառավարությանը խնդրել է պարզաբանել, թե արդյոք Մարինա Պողոսյանը ենթարկվել է մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և արդյոք անձի նկատմամբ կիրառված բռնության համար քննությունը եղել է արդյունավետ:

Հայկուհի Հարությունյանը վստահ է, որ Եվրոպական դատարանը բավարարելու է Պողոսյանի գանգատը. «Վստահ եմ, որ տեղի է ունեցել Մարինա Պողոսյանի իրավունքների խախտում, այդ պատճառով էլ դիմել ենք Եվրոպական դատարան: Եթե Դատարանը գտնի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, կստացվի, որ ընգծվում է իրավապաշտպանների գործողությունների նկատմամբ պետական մարմնի ներկայացուցիչների առավել զուսպ վարք դրսևորելու անհրաժեշտությունը»,- ասում է փաստաբանը:

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն էլ «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ իրեն իրականում չի ուրախացնում, որ ՀՀ քաղաքացու և իրավապաշտպանի իրավունքների խախտումը արձանագրվելու է ոչ թե ՀՀ դատարանների, այլ միջազգային ատյանի կողմից: «Շատ ցավում եմ, որ մեր երկրում չենք կարողանում հասնել արդարադատության, որ մեր դատարանները դեռևս անկախ չեն և չեն համարձակվում օրենքին համապատասխան որոշումներ կայացնել, և մենք ստիպված ենք լինում վերպետական ատյանում արձանագրել մեր իրավունքների խախտման փաստը»:

Ի դեպ, Մարինա Պողոսյանի նկատմամբ բռնությունը տեղի էր ունեցել, երբ իրենց վերջին կացարանից վտարվում էր Իդա Մելիքյանի ընտանիքը: Վերջինս պնդում է, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի վաշխառության ու խարդախության զոհն է դարձել: «Վելես» ՀԿ-ն մինչ օրս ներկայացնում է Իդա Մելիքյանի շահերը ՀՀ դատարաններում:

Լուսանկարում ձախից աջ՝ Հայկուհի Հարությունյան և Մարինա Պողոսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում