Ավստրալիայի փոստային ծառայությունում առաջարկել են տեսանամականիշի նոր տեխնոլոգիա: Այժմ նոր նամակը հնարավոր կլինի տեսնել բջջային հեռախոսի հավելվածի շնորհիվ: Այս մասին գրում է MIGNews-ը:
Տեսանամականիշի ստեղծողները պնդում են, որ ձմեռային տոների շրջանում այդ ծառայությունն անվճար կլինի, իսկ օգտագործողներն առաջին անգամ հնարավորություն կստանան ծանրոցի հետ ուղարկելու 15 վայրկյան տևողությամբ տեսագրություն:
Այդ նպատակով անհրաժեշտ է սքանավորել նամականիշը, ապա այն ամրացնել ծանրոցին և տեսագրել շնորհավորող տեսագրությունը:










































