Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հասարակությունն է որոշելու ինչպիսի ամառ կլինի Հայաստանում

Ամառային առաջիկա քաղաքական զարգացումների կանխատեսումները վաղուց ի վեր Հայաստանում դարձել է շատերի ամենանախընտրելի զբաղմունքը, նույնիսկ նրանց համար, ովքեր քաղաքականությամբ չեն էլ հետաքրքրվում: Այդ կանխատեսումներն էլ ինքնին աչքի չեն ընկնում յուրօրինակությամբ. Հայաստանում սովորաբար կանխատեսում են թեժ կամ անհետաքրքիր ամառ: Այդքանով ամեն ինչ ավարտվում է: Քաղաքական կամ քաղաքագիտական մտածողության այդ կարծրատիպը իշխում է արդեն մի քանի տարի: Ցավալին այն է, որ կարծես թե չկա այդ կարծրատիպը փոխելու մտադրություն և ցանկություն:

Բանն այն է, որ գունագեղ մակդիրներով բնորոշելով կամ կանխատեսելով որևէ քաղաքական ամառ` իրականում պարզապես կատարվում է այդ քաղաքական ամառը խնդիրների բուն էությունից շեղելու և հասարակության մոտ քաղաքական սպասումները խեղելու փորձ: Քաղաքականություն երևույթը իրականում դուրս է ամեն տեսակ մակդիրներից ու ենթակա չէ թեժ, հում, միապաղաղ կամ որևէ այլ մակդիրով բնորոշվելու: Քաղաքականությունը մակդիրավորելու փորձը ոչ այլ ինչ է, քան քաղաքականության հանդեպ հանրային հետաքրքրությունը սպանելու փորձ:

Բանն այն է, որ բնորոշելով կանխատեսվող ամառները` այդ բնորոշումների հեղինակները, որոնք, որպես կանոն, ներկայացնում են իշխանական կամ իշխանամերձ ճամբարներ, երբեք չեն մանրամասնում իրենց բնորոշումների բուն էությունը, իմաստը: Այսինքն` հայ հասարակությունը բազմիցս լսելով քաղաքական թեժ ամառների մասին, երբեք էլ չի ստացել պատասխանն այն հարցի, թե ի՞նչ է թեժ ամառն ընդհանրապես: Խնդիրն այն է, որ այդ հարցը պատասխան չունի:

Քաղաքականությունը մի իրողություն է, որը նման է այսբերգի, և որքան մեծ է նրա տեսանելի մասը, այդքան և ավելի մեծ կարող է լինել անտեսանելին, ստորջրյան, որը, որպես կանոն, ունենում է ավելի վճռորոշ նշանակություն և ազդեցություն նավերի վրա: Հետևաբար, քաղաքական ամառ կանխատեսումներ անելիս պետք չէ ավելորդ բնորոշումներով ու մակդիրներով արհեստականացնել իրավիճակը, հասարակությանը ներշնչել արհեստական սպասումներ, որոնք կարող են հանգեցնել բնական հիասթափության: ամառը Հայաստանում քաղաքական իմաստով լինելու է այնպիսին, ինչպիսի պահանջարկ որ կձևավորի հասարակությունը:

Հասարակությունն է ամռան տերը, ոչ թե քաղաքական «հիդրոօդերևութաբանները», որոնց միակ առաքելությունը հանրային հիասթափության հիմքեր ապահովելն է, իշխանության համար ապաքաղաքական ամառ երաշխավորելու նպատակով: Հասարակությունն ինքն է որոշելու, թե ինչպիսի ամառ է լինելու Հայաստանում: Սա ամենևին չի նշանակում, որ հասարակությունը պետք է որոշի և այդ որոշումն իրականացնի փողոցներում: Ամենևին:

Պարզապես հասարակության տրամադրությունը, որ ձևավորվում է պահանջմունքներից, թելադրելու է քաղաքական խաղացողների համապատասխան վարքագիծ, որն էլ պայմանավորելու է քաղաքական գործընթացների վեկտորը: Այսինքն` հասարակությունը ոչ թե պետք է սպասի տեսնելու համար` կլինի՞, արդյոք, իր ուզածը, այլ պետք է պարզապես ուզի, ուզի ինչ-որ բան, որ ինչ-որ բան տեղի ունենա, տեղաշարժվի, թեժանա կամ հանդարտվի, առաջ գնա: Հակառակ պարագայում հանրությունը նմանվում է այն աղջկան, որը սեփական հմայքի ազդեցությունն ուժեղացնելու մասին մտածելու փոխարեն, ամեն ամառ գնում է բախտագուշակներին հարստացնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում