Թայֆունի զոհերի թիվը Ֆիլիպիններում 2-2,5 հազար է կազմում, այլ ոչ թե 10 հազար, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԶԼՄ-ները: Այս մասին CNN-ին հայտարարել է երկրի նախագահ Բենիգնո Ակինոն, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Քաղաքացիական պաշտպանության ազգային վարչությունը պաշտոնապես հաստատել էր նոյեմբերի 8-ին Ֆիլիպինների կենտրոնական մասում մոլեգնած «Հայան» թայֆունից գրեթե 1,8 հազար մարդկանց մահվան փաստը:








































