Իտալիայի Ալբա քաղաքում սպիտակ տրյուֆելի 14-րդ համաշխարհային բարեգործական աճուրդը մեծ հաջողություն է ունեցել: 13 հատ սպիտակ տրյուֆելի համար վճարվել է 234 200 եվրո:
950 գրամ կշռող աճուրդի հանված սնկերից մեկը վաճառվել է 90 հազար եվրոյով: Գործարքը կնքվել է Ալբայի և Հոնգկոնգում գտնվող իտալական ռեստորանի միջև` ուղիղ կապի ժամանակ: Այդ ռեստորանում էլ գտնվել է գնորդը, ով ամերիկուհի գրող է և չի ցանկացել հայտնել իր անունը:
«Ես դա արել եմ, որովհետև պաշտում եմ տրյուֆելները, ինչպես նաև այն պատճառով, որ այդ գումարը ծախսվելու է բարեգործական նպատակներով»,- ասել է նա:
Հավաքված գումարային միջոցները կծախսվենԿանդիոլոյում գտնվող Ուռուցքաբանական հիվանդությունների հետազոտական ինստիտուտի գիտական մշակումների համար:
Այս մասին գրում է Korrespondent.net կայքը:









































