Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Այն խնդիրները, որ ստիպել են Ալիևին գնալ այդ քայլին, շատ ավելի լուրջ են, քան իր իմիջը. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունների առջև խնդիրներ են դրված և դրանք լուծելու համար այդ երկիրը գնում է ժողովրդավարության տեսակետից ոչ պոպուլյար քայլի. «Հասկանալի է, որ ընտրությունների անսպասելի տեղափոխումը, առաջին հերթին, անակնկալ է նրա մրցակիցների համար։ Որքան էլ նրանք թույլ լինեն՝ այդ խնդիրները ստեղծվում են, բնականաբար այդ որոշումը պետք է շատ քննադատվեր միջազգային կառույցների կողմից, ինչը մենք տեսնում ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը, հավելելով՝ այդ խնդիրները, որ ստիպել են Ալիևին գնալ այդ քայլին, շատ ավելի լուրջ են, քան իր իմիջը։

Քաղաքագետն ընդգծում է՝ պաշտոնական Բաքվի բացատրությունները տրամաբանական չեն. «Անգամ անգործունեության խոստովանություն է, ասում են՝ զուգահեռաբար մի քանի կարևոր միջոցառում չենք կարող անցկացնել։ Հարյուրամյակ նշելու համար ընտրության օր են տեղափոխում, բայց այդ 100-ամյակը կարելի էր ընդամենը մշակութային միջոցառումների շարանով և 1-2 քաղաքական ելույթով ամփոփել։ Ես չեմ հավատում այն «փաստարկներին», որ ներկայացնում է ադրբեջանական կողմը։ Պատճառները պետք է փնտրել այլ տեղերում։ Սա ավելի շատ իրենց ներքին տնտեսական, ներքաղաքական զարգացումներով է պայմանավորված»։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշում է՝ Ադրբեջանում առկա ֆինանսական ճգնաժամը պատճառներից մեկն է. «Դժվար է գնալ ընտրության այն դեպքում, երբ հանրությունը ծանր ֆինանսական վիճակում է։ Որքան էլ Ալիևը հաշվի չնստի հասարակության կարծիքի հետ՝ ինչ-որ կայունություն իրեն պետք է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում