Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Պաշտոնական. Սերժ Սարգսյանի ելույթը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ ձեզ: Ուրախ եմ մեր հերթա¬կան հանդիպման համար: Ինչպես գիտեք, այս տարի ևս «Հայաստան» համահայկական հիմ¬նա¬¬դրամի գործունեությունն ուղղված է լինելու Արցախի վերելքին: Իրականացվելու են ծրագ¬րեր, որոնց նպատակն է ԼՂՀ ջրային ենթա¬կա¬ռուցվածքների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի բարե¬շենությունը և բնակիչների բարեկեցությունը:
Այս սրահում այսպիսի լսարանի առջև ես ավելորդ եմ համարում խոսել այդ գործերի կարևորության և անհետաձգելիության մասին:
Բայց այսօր ավելորդ չէ խոսել հարգանք վաստակելու և այն վայելելու մասին: Խոսքս, անշուշտ, չի վերաբերում առաձին անհատների: Խոսքս մի ամբողջ ազգի և պետության նկատմամբ հարգան¬քի մասին է: Մենք պետք է հետևողականորեն շարունակենք ազգովի վաստակել ու վայելել առավել մեծ հարգանք ողջ աշխարհում, ունենալ առավել բարձր հեղինակություն և վարկ:
Մենք շատ բարձր նշաձողից ենք շարունա¬կում: Մեր նախնիները դարեր շարունակ կաթիլ առ կաթիլ ձևավորել են հայի և Հայաս¬տա¬նի կերպարը: Նաև մեծանուն հայորդիներն են իրենց գործով ողջ աշխարհում փառաբանել և՛ իրենց, և՛ իրենց ազգի անունը: Այսօր նոր իրականություն ունենք. աշխարհին այսօր մենք առաջին հերթին ներկայանում ենք որպես պետություն և որպես աշխարհասփյուռ հայություն: Ուրեմն մեր կարևորագույն նպատակներից մեկն էլ պիտի լինի այն, որ ուրիշները հարգեն տարբեր մայրցամաքներում գտնվելու, բայց միասին լինելու, ընդհանուր գործ անելու մեր կարողությունը, հինավուրց ազգի համամոլո¬րա¬կային համերաշխության դրսևորումը: Հավատացե’ք, սա քչերին է տրված և հաստատ արժանի է հարգանքի: Մանավանդ որ այդ համերաշխությունն ուղղված է մեր տունը կառուցելուն: Մեր ընդհանուր տունը մենք պիտի կառուցենք այնքան հիմնավոր, որքան հիմնավոր է հայը կառուցում իր սեփական տունը: Ընդհանուր տուն ասելով` նկատի ունեմ Հայաստանը, նկատի ունեմ Արցախը, այսինքն նկատի ունեմ Հայոց հայրենիքը:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայտնի է, որ կան պետություններ, որոնք փորձում են օտարներին հարգանք պարտա¬դրել իրենց զենքով ու զորքով, բայց նաև հայտնի է, որ դրանք ավելի հաճախ հարուցում են ատելություն, քան հարգանք: Դա մեր ճանապարհը չէ: Պոռոտախոսությունը նույն¬պես մեր ճանապարհը չէ: Մեր ճանապարհը արարելու, ստեղծագործելու և խաղաղություն պարտադրելու ճանապարհն է:
Այսպիսով. մենք պետք է հիմնավորապես կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պետք է պաշտպանված լինեն ռազմական, իրավական և սոցիալական առումներով: Մենք պետք է շարունակաբար ամ¬րանանք` դրսևորելով տասը միլիոն հայերի հա¬մերաշխությունը: Ազգա¬յին արժանապատվությունն այլ կերպ չի լինում: Սա մեր հարգանքն է մեր նկատմամբ, որից սկսում և մեծանում է մյուսների հարգանքը մեր հանդեպ:
Ես չեմ կասկածում, որ այս ճանապարհով հավաքական հայությունը կվայելի ավելի բարձր հեղինակություն, և նրա առջև կբացվեն ավելի լայն դռներ:
Աշխարհում Հայաստանից հետո ամենա¬շատ հայեր ապրում են Ռուսաստանում: Այստեղ ձեզ ճանաչում են, ընդունում ու հարգում: Այս իրողությունը ձեզ համար և՛ պատիվ է, և՛ պարտավորություն: Դուք լավ գիտեք վաստակած հարգանքի գինը և զգում եք դրա խթանիչ ուժը ձեր գործունեության համար: Ես հենց այդ զգացումը նկատի ունեմ, և դրա բազմապատկման կարևորությունն եմ մատնացույց անում:
Հարգելի՛ ներկաներ,
«Հայաստան» հիմնադրամն այն եզակի կառույցներից է, որը, ունենալով համազգային ընդգրկում, կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարևորության ծրագ¬¬րեր, հատկապես` իրականացնել գաղա¬փա¬րի շուրջը համախմբելու առաքելություն. գործ, որ բազմապատկում է մեր հավատն ու վստահությունը մեր իսկ ուժերի և մեծ հաշվով` մեր գալիքի նկատմամբ:
Սիրելի´ քույրեր և եղբայրներ,
Ձեզ հետ շփումների ժամանակ ես հաճախ եմ հարցեր ստանում Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության հետևողական կայացման, ԼՂ հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակի, հարևան հանրապետությունից անընդհատ հնչող ռազմական կոչերի և մեր պաշտպանա¬կան հնարավորությունների ավելացման մասին: Իմ ուղերձը ձեզ շատ հստակ է` Լեռնային Ղարաբաղը կայացած և շարունակաբար ամրա¬ցող պետություն է, ավելին ասեմ` շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան հարևան Ադրբեջանը: Բանակցությունները հիմ¬նախնդրի խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են, և ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշ¬ման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցու¬թյունները: Իսկ պաշտպանական մեր կարողություն¬ների մասին երկու կարծիք լինել չի կարող` մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի ուժեղ ենք լինելու:
Հայոց բանակը թրծվել է պատերազմի բոհում: Մենք բռնություն և պատերազմ չենք հրահրել, սակայն ստիպված ենք եղել պաշտ¬պանել մեր օջախը: Հենց դա է անհա¬վասար ճակատամարտում հաղթանակի հասնելու հիմ¬նա¬կան պատճառը: Իր օջախը, տունը, ծնողներին, ընտանիքը, զավակներին պաշտպանող ժողովուրդն անպարտելի է:
Աստված վկա է` հայ ժողովուրդը պատե¬րազմ չի ուզում, եվ այժմ էլ մենք նախահարձակ չենք լինելու, բայցև մենք չենք անտեսի մեզ նետված մարտահրավերը: Մենք միշտ ա¬մուր ենք եղել մեր հողի վրա, ամուր ենք այսօր, շատ ավելի ամուր ենք լինելու ապագայում:
Շնորհակալություն:
ՀՀ նախագահի աշխատակազմ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում