Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարգևատրել է Թուրքիայի «Պետական նշան»-ով՝ հաղորդում է TRT Haber-ը:
Նշվում է, որ Ալիևն իր հերթին Թուրքիայի նախագահին պարգևատրել է Հեյդար Ալիևի անվան շքանշանով:
Պարգևատրման արարողությունից հետո նախագահները հանդես են եկել ելույթով: Արարողությանը մասնակցել են Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Ադրբեջանի և Թուրքիայի հասարակական-քաղաքական գործիչներ:











































