Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու

Նոր է ամեն ինչ, կամ նոր չէ ոչինչ

Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլում, որ ներկայացվում է իբրև ակտիվ կամ դինամիկ, մեծ հաշվով աննախադեպ, ամենից դժվար կացության առաջ է հայտնվել հասարակությունը: Մեկ նա լսում է, որ իշխանությունը վաճառքի է հանել Հայաստանի շահը, մեկ` որ ընդդիմությունը իր ներքաղաքական նպատակների համար շահարկում է Ղարաբաղի հարցը, մեկ լսում է, որ Սերժ Սարգսյանը տվել է Ղարաբաղն ու տարածքները հանձնելու համաձայնություն, մեկ նրան ասում են, որ ոչ մի այդպիսի համաձայնություն չկա, և փաստն այն է, որ տարածքներն ու Ղարաբաղը մերն են: Որևէ այլ հասարակություն, եթե լիներ մեր հասարակության փոխարեն, հիմա վաղուց արդեն կորցրել էր ինքնատիրապետումը: Բայց մեր հասարակությունը հերոսաբար դիմադրում է` փորձելով սանտիմետր առ սանտիմետր, թիզ առ թիզ ճանաչել քաղաքական դաշտը, որպեսզի չմնա անճանաչելի միլիմետր անգամ, հասկանալու համար, թե ի վերջո ի՞նչ է կատարվում և ո՞վ է իրավացի:

Այդ խնդիրը, սակայն, բարդանում է: Բարդանում է այն պարզ պատճառով, որ առկա իրավիճակում հասարակությանը հանգստության և անհանգստության կոչ անողներն իրենք էլ չգիտեն, թե որ դեպքում են իրավացի, որ դեպքում` ոչ: Եթե այդ ուժերն իրենք իսկ վստահ չեն իրենց իրավացիության հարցում, ինչպես կարող է նրանցից գլուխ հանել հասարակությունը: Օրինակ. Սերժ Սարգսյանը հաստատ ինքն էլ չգիտե` ճնշո՞ւմ են իրեն, թե՞ ոչ, տալի՞ս է տարածքները, թե՞ ոչ, զիջո՞ւմ է միակողմանի, թե՞ հանդիպակաց զիջում էլ կա: Սերժ Սարգսյանին միակողմանի զիջման համար մեղադրողներն իրենք էլ չգիտեն` արդյո՞ք դրա համար են իրականում նրան մեղադրում, թե՞ պարզապես այլ մեղադրանքներից այլևս խեր չկա: Երևի թե արդեն, աստիճանաբար, անհասկանալի է դառնում, թե ով ում է մեղադրում, ում է աջակցում, ում քաջալերում: Եվ քանի որ փաստացի բոլորը կարծես թե խճճվել են սեփական անիմացության ցանցում, նրանց թվում է, որ ստեղծվել է նոր իրավիճակ, Հայաստանը կանգնել է նոր մարտահրավերների շեմին: Իրականում ոչինչ էլ նոր չէ: Ամեն ինչ փաստացի նույնն է, համենայնդեպս Հայաստանի համար:

Օրինակ` ի՞նչն է փոխվել: Արդյո՞ք նույնը չեն ներքին կյանքի ժողովրդավարացման, իրավունքի և օրենքի գերակայության հաստատման, տնտեսական ազատության ապահովման խնդիրները: Արդյո՞ք նույնը չէ Ղարաբաղը հզորացնելու, կեղծ գաղափարաբանական կաղապարներից ազատելու և արդիական պետություն դարձնելու խնդիրը: Արդյո՞ք նույնը չէ մեր ռազմական հաղթանակը իրացնելու, ոչ թե ի դեմս անխնամ և անմշակ, անբնակ տարածքների` ամեն գնով դրա ավելորդությունը մեզ ու աշխարհին ի ցույց դնելու խնդիրը: Արդյո՞ք նույնը չէ գերտերությունների դիմակայությունը, ազդեցությունների համար պայքարը Կովկասում, այդ թվում Հայաստանում և Հայաստանի միջոցով: Ամեն ինչ էլ, մեծ հաշվով, նույնն է, և նոր իրավիճակ չկա ու չէր էլ կարող լինել, քանի որ նորն ընդամենը հին գործընթացի շարունակության արդյունք է: Այդպես նոր է ամեն ինչ, կամ նոր չէ ոչինչ:

Իրականում, նոր իրավիճակի մասին հավաստիացումները հին իրավիճակից փախչելու համար են: Ընդդիմությունը նոր, աննախադեպ իրավիճակի մասին է խոսում, որպեսզի առանց հաշվետվության փակի հին իրավիճակի էջը: Նույն հաշվետվությունից խուսափելու համար էլ իշխանությունն է խոսում նոր իրավիճակի մասին, որպեսզի մոռացության մատնի հնում չարածը կամ արածը, որը պետք է չաներ: Հասարակությունն էլ լսում է ու մտածում, որ ամեն ինչ նոր է, հետևաբար ժամանակն է հինը մի կողմ թողնել և անցնել նոր ռեժիմի` չնկատելով, որ գիտակցության մեջ այդպես կտրվում է ժամանակի ընթացքը:

Երևի դրա համար էլ շատերին թվում է, որ Հայաստանում տեղի են ունենում անտրամաբանական զարգացումներ: Իրականում այդ զարգացումները միանգամայն տրամաբանական են, պարզապես գիտակցական ընկալումների մեջ ժամանակային կտրուկ անցումները, խզումներն ստեղծում են ժամանակի անտրամաբանական ընթացքի տպավորություն: Եվ ելքերը սկսում են որոնվել` ելնելով իրադարձությունների զարգացման անտրամաբանական ընթացքի մասին համոզվածությունից, ինչի շնորհիվ էլ որևէ ելք չի հանգեցնում խնդիրների տրամաբանական լուծման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում