Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Ներկայով և ապագայով մտածելու ժամանակը

Հետին թվով խելոք ձևանալը միշտ էլ, իհարկե, հեշտ է: Հեշտ է, օրինակ, մեղադրել այժմ Լևոն Տեր-Պետրոսյանին ու ասել, որ եթե ասենք` 2008 թվականի փետրվարի 26-ին դիմեր կտրուկ գործողությունների, ապա այժմ իշխանությունը կլիներ փոխված: Կամ հեշտ է մեղադրել ՀԱԿ-ին հասարակությանը հիասթափեցնելու, Երևանի քաղաքապետի ընտրությունը ձախողելու և այլ ոչ մահացու կամ մահացու մեղքերի համար: Բայց մյուս կողմից` նաև հեշտ է անընդհատ հայտարարել, թե պայքարն ավարտվելու է հաղթանակով և ժամանակ առ ժամանակ ակնարկել հաղթանակի նորանոր հավանական ժամանակաշրջանների և նախադրյալների մասին:

Այդ իմաստով ընդդիմության դաշտում, որտեղ առայժմ կա հիմնական գործող մեկ ուժ ի դեմս ՀԱԿ-ի, ու թերևս մի քանի այլ հավակնորդներ, ստեղծվել է փակ շրջանի պես մի բան: Եվ դա, թերևս, պետք է գիտակցեն բոլորը` թե գործող հիմնական ուժերը, թե հավակնորդները: Այդ փակ շրջանում, որևէ մեկը որևէ մյուսի հաշվին միավոր չի կարողանալու վաստակել և այդ պատրանքները պետք է մի կողմ թողնել հենց հիմա, քանի դեռ չեն դարձել աղետ թե կոնկրետ պատրանք ունեցողների, թե ամբողջ ընդդիմության համար:

Շրջանը հենց նրանով է փակ, որ կամ դրա մեջ ես և մի մարմին ես բոլոր ներսում գտնվողների հետ, կամ դրանից դուրս ես ու ընդդիմություն չես: Իսկ եթե մի մարմին ես ըստ էության, ըստ դրության, ապա որքան շուտ մարմին դառնաս գիտակցությամբ, այնքան ավելի թեթև կլինի բացել շրջանն ու շարժվել առաջ: Այդ դատողությունները կարող են շատ փիլիսոփայական թվալ, թվալ կյանքից կտրված: Սակայն երևի թե այժմ հենց դրա ժամանակն է, այժմ նոր կյանքի մասին մտածելու ժամանակն է, իսկ դա անհնար է, եթե չես կտրվում հին կյանքից: Այժմ պետք է ներկա և նույնիսկ ապագա ժամանակով խելոք ձևանալ և ինտենսիվորեն առաջարկել ու քննարկել ընդդիմության կենսունակության նորանոր գաղափարներ:

Բարեբախտաբար դրա համար կա առանցքը, կորիզը, այն ձյան գունդը, որը ընդամենը կարիք ունի գլորվելու և մեծանալու, ոչ թե զրոյից ստեղծվելու: Հայ Ազգային Կոնգրեսին հաջողվեց պահել այդ ձնագունդը անկախ տարվա եղանակից: Այժմ այն ունի ընդամենը գլորվելու, գլորվելով մեծանալու անհրաժեշտություն: ՀԱԿ-ը, իր բոլոր վրիպումներով և բացթողումներով հանդերձ, կարողացել է ապահովել այդ նվազագույն, բայց հիմնարար խնդիրը: ՀԱԿ-ի այդ հաջողությունն է պատճառը, որ այսօր խոսք է գնում ոչ թե ընդդիմության լինել-չլինելու, այլ ընդամենը դինամիկան և արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունների և պոտենցիալի մասին:

Հետևաբար ժամանակն է այլևս քննարկել ոչ թե բացթողումները, ոչ թե խելոք ձևանալ «Բա որ ասում էինք» թեմայով, այլ կոնկրետ և առարկայական քննարկումներ ծավալել եղածի հիմնարար և փաստական, ոչ թե սոփեստական վերլուծություններով, ինչպիսին այսուհետ կարող են ընկալվել «բա որ ասում էինք» տարբերակները, կամ էլ լինելիքի հավանական տարբերակների շուրջ: Իսկ Հայ Ազգային Կոնգրեսն էլ, թերևս, պետք է ի գիտություն ընդունի այն, որ «մի բան կա, բա որ ասացին» և անցնի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում