Ազգային ժողովում նոյեմբերի 12-ին ձայների 88 կողմ, 13 դեմ հարաբերակցությամբ Վերահսկիչ պալատի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ 131 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 101 պատգամավորներ: Անվավեր քվեաթերթեր չեն եղել:
ՎՊ վերընտրված նախագահն իր երախտագիտությունը հայտնեց Սերժ Սարգսյանին՝ վստահության համար, նշեց, որ երկրորդ անգամ այս պաշտոնում ընտրվելը շատ ավելի պարտավորեցնող է, քան առաջին անգամ իր ընտրվելու պարագայում:
Զաքարյանը խոստացավ՝ այն սկզբունքները, ինչի մասին խոսել է, պահպանվելու են հետագայում ևս:











































