Չնայած շատերը Google Glass-ի «խելացի ակնոցները» համարում են միայն սպառողական սարք, սակայն այս ապրանքը կարող է զգալիորեն ազդել բիզնեսի վրա՝ հաղորդում է Business Insider-ը:
Gartner ընկերության մարքեթինգային հետազոտությունների համաձայն՝ ակնոցները և համանման սարքերը կարող են 3-5 տարիների ընթացքում տարեկան տնտեսել մինչև 1 միլիարդ դոլար:
Ակնոցները ունեն համացանց մուտք գործելու հասանելիություն, տեսախցիկ, հեռախոսի գործառույթներ և կարող են օգնություն ցուցաբերել մարդկանց, որոնք աշխատում են առողջապահության ոլորտում:
Ներկայում 1%-ից քիչ ընկերություններ են օգտագործում նման ակնոցներ, սակայն Gartner-ի կանխատեսումների համաձայն՝ տասը տարվա ընթացքում դրանց թիվը կաճի 10%-ով:











































