Թուրքիան պաշտպանության ոլորտում մտադիր է դառնալ համաշխարհային առաջնորդ: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Նրա խոսքերով՝ երկրում ուժեղ բանակի գոյությունը հանգեցնում է նրան, որ հարևան պետությունները ցանկանում են դառնալ Թուրքիայի դաշնակիցը:
Նա նաև նշել է, որ Անկարան հետագայում ևս կզարգացնի երկրի պաշտպանական արդյունաբերությունը: Յըլմազը նշել է, որ 2016թ. պաշտպանական արդյունաբերության ապրանքների արտահանումից Թուրքիան կստանա 8 միլիարդ դոլարի շահույթ:
Նշվում է, որ վերջին տարիներին թուրքական պաշտպանական արդյունաբերությունը կենտրոնացված է սեփական արտադրանքի մշակման և արտադրման վրա: Պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկրի ինքնաբավության մակարդակը հասել է 54%-ի:









































