Tuesday, 09 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին

Պուտինի այցի ընթացքում կքննարկվի նաև ԼՂ հարցը. ՀՀԿ-ական պատգամավոր

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և քաղաքացիական վերջին գործընթացները տրամաբանության սահմանում են՝ արտառոց որևէ բան չկա: Կան սպասումներ՝ հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցի հետ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ ակնկալիքները առնչվում են հատկապես Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Պուտինի հետ կայանալիք քննարկումների հետ:

«Չեմ կարող ասել՝ Պուտինի այցի ընթացքում կբարձրացվի՞ արդյոք Ղարաբաղի հարցը, սակայն կարծում եմ, որ տրամաբանորեն այդ հարցը հնարավոր չի լինի շրջանցել: Վստահ եմ, որ հանդիպման ժամանակ մեզ հուզող բոլոր հարցերը կքննարկվեն ստրատեգիական գործընկեր հանդիսացող երկրի նախագահի հետ: Վստահաբար ասում եմ, որ ՄՄ-ին անդամակցելու հարցում Հայաստանը Բելառուսի հետ որևէ խնդիր չունի: Ամենայն հավանականությամբ, ՄՄ-ին կանդամակցի նաև Ուկրաինան, իսկ Եվրոպան կհասկանա, որ ճնշումների գնով ոչնչի հասնել չի կարելի, և որ իրենից բացի՝ կա արևելյան երկրների միություն»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Անդրադառնալով Արարատում տեղի ունեցած ընտրություններին՝ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ հայ հասարակությունը չի սովորել ընտրություններում հաղթողին ընկալել միանգամից, իսկ պարտված քաղաքական գործիչը՝ սեղմել հաղթած թեկնածուի ձեռքը: «Պարտվողը պիտի հասկանա, որ ընտրություններում չհաղթելը դեռ վերջ չէ, և որ ինքը կարող է վաղն ավելի լավ աշխատել»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Արարատ քաղաքում նոյեմբերի 10-ին կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթել է ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանը:

ԿԸՀ-ի նախնական արդյունքների համաձայն` Հայկ Հայկյանը ստացել է 4544 քվե, իսկ նրա մրցակիցը՝ ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը, 4214 քվե:

Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է 8921 ընտրող՝ գրանցված 13 հազար 218-ից: Անվավեր քվեաթերթիկների թիվը 160 է:

Նշավան համայնքում ՀՀԿ-ական Պապ Հակոբյանը ստացել է 427 քվե, իսկ նրա մրցակից, անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը՝ 209 քվե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում