Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը ենթարկվել է կոնքազդրային հոդի փոխարինման վիրահատության։ Ներկայում 59-ամյա դերասանն իրեն լավ է զգում և վերականգնում է ուժերը։ Այս մասին սոցցանցերում հայտնել է նրա 34-ամյա կինը՝ Հիլարիա Բոլդուինը։
Զույգն ամուսնացել է 2012 թվականին։ Նրանք 3 երեխաներ ունեն, իսկ վերջերս ամուսինները հայտարարել են, որ սպասում են 4-րդ երեխային։

Բոլդուինի առաջին կինը եղել է կինոաստղ և մոդել Քիմ Բեսինջերը, ում հետ ամուսնությունից նա 22-ամյա դուստր ունի։ Այրլենդ Բոլդուինը մոդելի հաջող կարիերա է ստեղծում։











































