Երկուշաբթի օրն իր աշխատանքներն է սկսել կլիմայի փոփոխությունների ուսումնասիրման հարցերով ՄԱԿ-ի համաժողովը, որը պետք է քննարկի 2020 թ. հետո ջերմոցային գազերի արտանետումների ծավալը նվազեցնելու նոր ծրագրերը, հաղորդում է NHK-ն:
Լեհաստանում անցկացվող համաժողովի անդամ-երկրները հաստատել են 2020 թ. ծրագիրը՝ հիմնվելով 2010 թ. Մեքսիկայում ձեռք բերված համաձայնության վրա:
ԵՄ-ն խոստացել է իր արտանետումները նվազեցնել 20-30 %-ով՝ 1990 թ. հետ համեմատած: ԱՄՆ-ը նպատակադրվել է արտանետումները նվազեցնել 17 %-ով՝ 2005 թ. հետ համեմատած:
Ճապոնիան, 2005 թ. արձանագրված արդյունքների հետ համեմատած, ծրագրել է արտանետումները նվազեցնել 3,8 %-ով, որը զգալիորեն ավելի շատ է, քան զարգացած այլ երկրների ցուցանիշները:








































