Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի մասնակցի ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթնաժողովի աշխատանքին, որը նոյեմբերի 19-20-ը տեղի կունենա Պորտուգալիայի մայրաքաղաքում: Գագաթնաժողովի շրջանակներում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողության մասնակից երկրների նիստում Ուկրաինան կներկայացնի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն: Այդ մասին հայտնել Է Բելգիայում եւ Լյուքսեմբուրգում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին առընթեր Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը, հաղորդում է РИА Новости:
Դիվանագետը նշել Է, որ համապատասխան որոշումն ընդունել Է պետության ղեկավարը: Ուկրաինան, ասել Է Դոլգովը, առաջին հերթին «շահագրգռված Է Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի շրջանակներում հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկմամբ, բայց գագաթնաժողովում նման միջոցառում ծրագրված չէ»: