21-ամյա շիկահեր գեղեցկուհին Sports Illustrated Magazine-ի համար արված սեքսուալ ֆոտոշարքում ցուցադրել է շքեղ բարեմասնությունները:
Ետնաբեմային տեսանյութում Էփթոնը խոստովանել է, որ առանց հագուստի նկարահանման հրապարակում իրեն անսովոր է զգում: Նշենք, որ Քեյթն ամբողջովին մերկ է լուսանկարվել, իսկ նրա մարմնի ամենաինտիմ մասերը զարդարել է բոդի-արթը:
«Ես ինձ մերկ եմ զգում: Հավանաբար դա այն պատճառով է, որ ես իրոք մերկ եմ: Այն ամենը, ինչ իմ հագին կա, ուղղակի նկար է»,- ասել է մոդելը:










































