Tuesday, 17 05 2022
12:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կորոնավիրուսի դեպքերի թիվը – Մայիսի 11-17
12:35
Նոր սանկցիաներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ
Քաշքշուկ ոստիկանների ու ցուցարարների միջև
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորին
12:23
Նովոազովսկ են ժամանել «Ազովստալի» գործարանից տարհանված զինծառայողները. կան վիրավորներ
Ընդդիմությունը ժամը 11:30-ից դադարեցրել է անհնազանդության ակցիաները. կա 286 բերման ենթարկված
Տարեցներին ծեծող բոսյակին քաղբանտարկյալ են համարում, լավ չե՞ք
Մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան
Ըմբռնումով ենք մոտենում, բայց պետք է պատասխանատվության ենթարկվեն. Վարդանյանը՝ ընդդիմադիրների մասին
Լինգով մի քանի անգամ խփել են բժշկի գլխին. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում
Պուտինի առաջարկը, Երևանն ունի՞ նախապայման
11:50
ԿԺԴՀ-ի իշխանությունները կորոնավիրուսով վարակման շուրջ 270 հազար նոր դեպք են արձանագրել
ՀԱՊԿ-ն ու Մոսկվան այժմ Հայաստանի հետ մեծ հույսեր են կապում . Տրոֆիմչուկ
Տուրիստական սեզոնին ընդառաջ Քաղավիացիան ուղևորահոսքի աճ է կանխատեսում. դեպի Հռոմ և Լառնակա նոր չվերթներ կիրականացվեն
Տարադրամի փոխարժեք – Մայիսի 17, 2022
11:30
Լեհաստանը ծախսել է միջոցների 95%-ը՝ Ուկրաինայից փախստականներ ընդունելու համար
Հրմշտոց ցուցարարների ու ստիկանների միջև․ մի քանիսը բերման ենթարկվեցին
11:10
Բայդենը եւ Միցոտակիսը քննարկել են Արեւելյան Միջերկրականի իրադրությունը
Շարմազանովի գլխավորած ցուցարարների խումբը հարձակվում է քաղաքացու վրա
Պաշոտնեական դիրքի չարաշահում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից. առաջադրվել է մեղադրանք
Ինչպես է Խաչատուրովի որդին փորձում փողոցը փակել աղբամաններով
Խուսափել քանդվող կայսրության փլատակների տակ մնալուց
«Պատգամավոր ա, թող գնա պատգամավորություն անի»․ քաղաքացին՝ փողոց փակած ցուցարարներին
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. մահացել է «Սոլո» ակումբի տնօրենը
10:30
Նավթի գներն աճել են – 16-05-22
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները մայիսի 16-ին իրականացված հավաքների վերաբերյալ
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Բրյուսել
Երևանը պետք է հստակեցնի՝ Արցախի ի՞նչ կարգավիճակ է պատկերացնում․ ամենադրախտային պայմաններում Ադրբեջանի կազմում լինելը մեզ համար մահ է
Իվետա Տոնոյանը վերադարձել է. «Հրապարակ»

Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման գործում միավորվում է երկրի գիտական ներուժը

ՀՀ ԱԻ նախարարությունում փետրվարի 7-ին ստորագրվեց «Գիտատեխնիկական համագործակցության և երիտասարդ մասնագետների պատրաստման» մասին փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի ու ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի միջև: Արարողությանը ներկա էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻ նախարարության անունից հուշագիրը ստորագրեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրենի ժ/պ Ս. Մարգարյանը, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի անունից՝ Ավետիս Առաքելյանը, իսկ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի անունից՝ Խաչատուր Մելիքսեթյանը:

Հաշվի առնելով, որ բնական և մարդածին աղետները Հայաստանում կյանքի բաղկացուցիչ մասն են, և ընդգծելով, որ երկրի տնտեսության վրա աղետների ազդեցության հետևանքների վերցման ծախսերը հաճախ ավելին են, քան դրանց կանխարգելման կամ նվազեցման ծախսերը՝ կողմերը սույն հուշագրով համաձայնում են համագործակցել գիտատեխնիկական աշխատանքների, երիտասարդ մասնագետների պատրաստման, գիտագործնական նախագծերի կատարման և գիտատեխնիկական գիտելիքների փոխանակաման ձևաչափով: Կողմերը պարտավորություն են ստանձնում նաև ստեղծել և մշտապես արդիականացնել տվյալների հենքերը՝ կապված վտանգների գնահատման և դրանց ռիսկերի նվազեցման հետ, արդիականացնել մշտադիտարկման ցանցերը, աղետների դեպքում օպերատիվ ռեժիմով փոխանակել անհրաժեշտ տվյալները, առանձնակի ուշադրություն դարձնել աղետների ռիսկի գնահատման մեթոդաբանության մշակմանը և այլն:

Ողջունելով ներկաներին և կողմերի նախաձեռնությունը՝ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ընդգծեց երկրի ողջ ներուժի միավորման կարևորությունն այս ոլորտում՝ մասնավորապես ընդգծելով գիտատեխնիկական, գիտահետազոտական, գիտակրթական, ինչպես նաև՝ գործնական աշխատանքների դերը: Որպես ուժերի համդրման և միասնական գործունեության փայլուն օրինակ՝ նախարար Դ. Տոնոյանը նշեց վերջերս Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի գոտում տարվող միասնական աշխատանքները:

«Ես շատ եմ կարևորում այս նախաձեռնությունը, և հատկանշական է, որ հուշագրի բոլոր պարբերություններում նշվում է «համատեղ» բառը: Կարծում եմ, որ մեր գիտական ներուժն ամբողջությամբ հնարավորություն է տալիս մեզ համադրել մեր ջանքերը՝ Հայաստանում աղետների ռիսկերի գնահատման և նվազեցման համար»,- ասաց նա:

Նախարարը կարևորեց նաև այս գործում միջազգային կազմակերպությունների աջակցության հարցը՝ ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ՝ տարբեր ծրագրերի ֆինանսավորման տեսնակյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանում առավել վտանգավոր սողանքային գոտիներում կատարված ռիսկի գնահատման աշխատանքները, դրա վերաբերյալ նեկրայացված առաջարկությունները և առաջնային իրականացվելիք հրատապ գործողությունները: Միջոցառման օրակարգում էր նաև Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ գումարվելիք համաժողովի կազմակերպչական հարցերի քննարկումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում