Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Ղարաբաղի համար մենք չենք կարող զոհաբերել ժողովրդավարությունը


«Առաջին լրատվական» զրուցակիցն է փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը։


– Պատասխանելով «Հայկական ժամանակ» թերթի հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում պատվիրակությունների մակարդակով Կոնգրեսի և իշխանության միջև երկխոսության գաղափարի նկատմամբ ՀՀԿ-ական շրջանակների դրսևորած մերժողական կեցվածքին՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է. «Որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որևէ նշանակություն չունի: Հետևաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որևէ բան ասել»: Տիկին Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, տպավորություն չկա՞, որ երկխոսությունը նահանջ է ապրում:


– Սա դիրքերի ճշգրտում է, քանզի բանակցություններն իրենց օրենքներն ունեն, և սրանով Լևոն Տեր-Պետրոսյանը հստակեցնում է, թե ում է համարում բանակցող կողմ: Հիշենք նախապատմությունը. սկզբում օմբուդսմենն էր ցանկանում որպես միջնորդ հանդես գալ, սակայն նրան ասեցին, որ իրենք միջնորդի կարիք չունեն, այժմ էլ խորհրդարանական ուժերն են եկել մեջտեղ, սակայն ընդդիմությունը հստակեցրեց, որ նրանց հետ էլ չի բանակցելու: Կողմերը պետք է լինեն հավասարազոր և պետք է ընկալվեն որպես հավասարներ՝ սա պարտադիր պայման է: Քաղբանտարկյալներին բաց թողնելուց հետո ՀԱԿ-ն իրեն ավելի ազատ և հավասար է զգում, և պարզ է, որ նա ուզում է բանակցել հենց նախագահի հետ: Գործընթացն առաջ է գնում, և այսօր բանակցությունների ֆորմատն է պարզվում, այն հարցը, թե ինչի շուրջ են բանակցելու՝ կգա հետո: Ես կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը, որպես քաղաքական ուժի առաջնորդ, քաջ գիտի, որ Հայաստանը նախագահական հանրապետություն է, որտեղ բախտորոշ քաղաքական բանակցություններում կողմը նախագահն է, և ավելի ցածր ատյանի հետ երկխոսելն օգուտ չի տա:


– Կոնգրեսը հստակ նշում է, որ իշխանությունների հետ բանակցությունների հիմնական օրակարգը լինելու է արտահերթ ընտրությունները, իշխանությունները նշում են, թե արտահերթ ընտրությունների քաղաքական և իրավական հիմքեր այսօր Հայաստանում չկան: Այս հակասությունների առկայության պայմաններում ինչպե՞ս կարող է երկխոսության գործընթացն առաջ գնալ:


– Կողմերն իրավունք ունեն քննարկելու, թե ինչի շուրջ են լինելու բանակցությունները, և սա շատ կարևոր է: Սակայն այսօր, երբ ընտրությունները կեղծվում են, Հայաստանը փակուղուց դուրս բերելու միակ ճանապարհը ինստիտուցիոնալ կոռեկցիան է: Մեզանում ստեղծվել են քաղաքական մշակույթի որոշակի ավանդույթներ՝ ընտրությունները կեղծվում են, և դրանից հետո իշխանական բոլոր մարմինները ոչ լեգիտիմ են դառնում, սակայն ընթացքում որոշ չափով լեգիտիմացվում են: Հայաստանն արդեն սովորել է ոչ լեգիտիմ մարմիններով ապրել և թույլ տալ լեգիտիմացում: Լինում են նաև դեպքեր, երբ ընդդիմությունը չի հանդուրժում այդ լեգիտիմացման պրոցեսը և չի տալիս հնարավորություն՝ կարծր դիրք գրավելով: Այսօրվա օրինակը հենց դրա ապացույցն է: Խորհրդարանը ձևավորվել է կեղծված ընտրություններով, և այս երկխոսության ընթացքում ընդդիմությունը ոչ թե գնում է լեգիտիմացում թույլ տալու ճանապարհով, այլ պահանջում է նոր ընտրություններ: Սակայն հաշվի առնելով այն, որ չկա երաշխիք, որ նոր ընտրությունները ևս չեն կեղծվի, ավելի լավ է իրականացնել ինստիտուցիոնալ կոռեկցիա, և թույլ տալ խորհրդարանին լեգիտիմանալու կլոր սեղանի միջոցով: Ընդդիմությունը կարող է ուժ ստանալ այդ խորհրդարանում՝ դրան կից գործող կլոր սեղանի միջոցով: Սա կբերի նրան, որ իշխանությունները շահագրգռված չեն լինի կեղծելու ընտրությունները:


Տիկին Հարությունյան, կարծես թե իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը ևս իշխանություններին լեգիտիմացնելու գործընթացներ են: Ձեր գնահատմամբ, դա այդպե՞ս է:


Այո, ես կարծում եմ, որ ընդդիմությունը կարող է թույլ տալ իշխանությանը լեգիտիմանալու, բայց որոշակի պայմաններով՝ իշխանությունը պետք է դառնա պատասխանատու և սոցիալապես արդար: Մեր երկիրը դատապարտված չէ ոչ լեգիտիմ մարմիններ ունենալու, իսկ խորհրդարանը կարող է լեգիտիմանալ միայն այն դեպքում, երբ այնտեղ առկա փոքրամասնությանը մեծ ուժ տան, ինչը, սակայն, այսօր իրական չէ, կամ էլ պետք է լինի խորհրդարանին կից անընդհատ գործող կլոր սեղան, որտեղ կլինեն մեծամասամբ ընդդիմության ներկայացուցիչներ և որը կարող է լեգիտիմացնել նույն այդ խորհրդարանը: Իսկ եթե խորհրդարանը լեգիտիմանա, ապա մեզ այսօր նոր ընտրություններ պետք չեն:


Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ երկխոսության գործընթացը հենց այդ կլոր սեղանի մոդելն է:


– Երկխոսությունը կլոր սեղանի համար նախադրյալ է ստեղծում: Երկխոսությունը միջոց է, որով համոզում են իշխողներին գնալ լեգիտիմացման ճանապարհով, այս կերպ իշխող ուժին փափկեցնում են: Եթե իշխանությունը մնա ոչ լեգիտիմ, ապա այն հակված կլինի համատարած ոչ լեգիտիմության: Ոչ լեգիտիմությունը քաղաքական օրգանիզմի համար քաղցկեղ է, այն երկրի վերջն է, դրա համար էլ աշխարհը հնարել է լեգիտիմացման գործընթացը:


Իսկ ի՞նչ է տալու ընդդիմությանը իշխանության լեգիտիմացման գործընթացը:


– Շատ մեծ առավելություններ, քանզի կստեղծվի լեգիտիմ, ժողովրդից կախված իշխանություն, որն արդեն պատասխանատու իշխանություն է: Նկատե՞լ եք, որ արտառոց դեպքերի մեծ մասը լինում է իշխանության փոխանցման ժամանակ՝ Մարտի 1-ը հենց այդ ժամանակ տեղի ունեցավ, գնացող ղեկավարն արեց, բայց դրանով նաև ստվեր գցեց իր հաջորդի վրա: Իսկ եթե լեգիտիմացման, օրինականության հարցը լուծված լիներ, մենք Մարտի 1 չէինք ունենա: Եթե իշխանությունը չի ընտրվել ժողովրդի կողմից, սակայն ժողովուրդը գտնում է, որ այն կարող է շարունակել իր գոյությունը, ապա նրան տալիս է լեգիտիմանալու հնարավորություն: Եվ եթե ընդդիմությունը մասնակցի կլոր սեղանին, արտահայտի ժողովրդի կամքը, ապա հաջորդ ընտրությունների համար լավ նախադրյալներ կստեղծվեն: Նրանք, ովքեր խոսում են երկխոսությանը հակառակ, թերևս անհարմար չեն զգում այն մարմնի ոչ լեգիտիմացման համար, որում իրենք նստած են՝ միգուցե իրենց անձնական խնդիրները լուծելուն դա չի խանգարում: Սակայն կարծես թե վերին իշխանությունը լեգիտիմացման կարևորությունը հասկանում է:


– Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է լռում «վերին իշխանությունը»:


– Ես չեմ կարող նրանց փոխարեն խոսել, բայց դատելով մայիսի 28-ի ուղերձի բովանդակությունից, կարծում եմ, որ նա չի լռել, անգամ ընդառաջ քայլ է անում՝ ասելով որ ավտորիտարիզմից գնալու է դեպի ժողովրդավարություն, որտեղ անհատի երջանկությունը կարևոր է: Բայց սպասելի էր, որ պրոցեսը հարթ չէր կարող ընթանալ, որովհետև քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո գործընթացն արագացում ձեռք բերեց, բայց իշխանություններն այսպիսի սրընթաց զարգացմանը պատրաստ չեն, քանզի նրանք ավտորիտար մշակույթի կրող են: Իհարկե դժվար է սպասել, որ նրանք մի օրում կդառնան ժողովրդավարական մշակույթի կրող: Հյաստանում ավտորիտար մշակույթը հաղթանակած է, և այժմ իշխնությունները դանդաղացրել են ընթացքը:


– Իսկ ուրիշ ասելիք չունի՞ Սերժ Սարգսյանը, քանզի ՀԱԿ-ն այժմ հենց նրա ասելիքին է սպասում:


– Իշխանությունները դեռևս չեն հասցնում գործընթացն այսքան արագ սպասարկել: Ինստիտուցիոնալ, քաղաքական մշակույթի վերափոխումները շատ ծանր գործ է, առավել ևս ծանր է քաղաքական մշակույթի փոփոխությունը, ինչին իշխանությունը դեռևս պատրաստ չէ: Ռուսական մի արտահայտություն կա՝ րտցրՑՌՑՖ վՈ ՑՏՐՎՏջՈx, իշխանություններն այժմ հենց այդպիսի իրավիճակ են ստեղծել: Կարծում եմ՝ ՀԱԿ-ն էլ դեռևս պատրաստ չէ սրընթաց գործընթացին:


– Տիկին Հարությունյան, շատ են քննադատությունները, թե ՀԱԿ-իշխանություն երկխոսության մեջ ԼՂ հարցը տեղ չունի և չի քննարկվում: Դուք համաձա՞յն եք այդ քննադատությունների հետ:


– Ո՛չ, այս ամենը հենց Ղարաբաղի համար է, և Ղարաբաղի հարցն է, որ ստիպում է մեր երկրին հանգիստ, խաղաղ հունով զարգանալ: ԼՂ կոնֆլիկտի շիկացվածությունը և չլուծվածությունը ստիպում է երկուստեք խոհեմ լինել: Այն հանգեցրել է նրան, որ իշխանությունը դարձել է հանդուրժող, ընդդիմությունն էլ՝ հեղափոխությունից խուսափող: Կային տարիներ, երբ մեր երկրում քաղաքացիական սառը պատերազմ էր ընթանում, այսօր, սակայն, բոլորի համար պարզ է դարձել, որ Ղարաբաղի հարցը լուծելու համար երկիրը պետք է կայուն լինի: Այսօր բոլորը սպասում են Կազանի հանդիպմանը՝ արտաքին աշխարհն անընդհատ թմբկահարում է, որ Կազանում պետք է փաստաթուղթ ստորագրվի, իսկ եթե մեր երկրում ներքաղաքական իրավիճակը լարված լինի, ոչ ոք չի կարողանա այդ փաստաթուղթը ստորագրել: Ղարաբաղի հարցը ի օգուտ մեզ կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ մեր երկրում ներքաղաքական իրավիճակը խաղաղ լինի: Այդ իսկ պատճառով ես շատ բարձր եմ գնահատում մեր երկրում տեղի ունեցող այս detant-ը՝ երբ սառը պատերազմը մեղմվում է և սկսվում է երկխոսություն, դիրքորոշումների մեղմացում: Այսօր Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը սկսել են միմյանց լեզու հասկանալ: Կազանի քննարկման ֆորմուլան պարզ է՝ տարածքների վերադարձ, գործող ստատուսի ամրագրում և հետաձգված հանրաքվեի վերաբերյալ պայմանների քննարկում, որը հայտնի չէ, թե ինչով կավարտվի: Ես անձամբ այդ հանրաքվեից զգուշանում եմ, քանզի 18թ. արդեն նման հանրաքվե եղել է: Այնպես որ, մեզ ծանր լուծումներ են սպասվում, և չի կարելի դրանց ավելացնել երկրի ներքին խժդժությունները:


– Իսկ Կազանից իրո՞ք կարելի է լուծումներ սպասել:


– Ես կարծում եմ, որ եթե համանախագահներն անընդհատ խոսում են փաստաթղթի ստորագրման մասին, որոշակի սկզբունքների շուրջ համաձայնություն կլինի: Այդ սկզբունքների մեջ բոլոր կողմերի համար հաճելի բառեր կան գրված, բայց տեսնենք, թե դա ինչով կվերջանա: Հայաստանը պետք է շատ խաղաղ լինի, մենք այլ հնարավորություն չունենք, և այս երկխոսությունը հենց Ղարաբաղի համար է, այնպես որ՝ Ղարաբաղը շատ էական դեր է խաղում մեր բոլոր քայլերի մեջ: Սակայն անգամ Ղարաբաղի համար մենք չենք կարող զոհաբերել ժողովրդավարությունը: Ես գտնում եմ, որ եկել է պատասխանատու իշխանության և պատասխանատու ընդդիմության ժամանակը: Զարգացումները մեզ մոտեցրել են Հայաստանի ժողովրդավարական ընտրության շեմին՝ այլ ճանապարհ չկա, դա է Հայաստանի ճակատագիրը: Ամենամեծ արժեքն այսօր հայ մարդու երջանկությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում