Դոլարն այս շաբաթն էլ բացել է էժանացումով: NASDAQ OMX Armenia-ի արտարժույթի շուկայում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել 9 մլն դոլարի առքուվաճառք, իսկ մեկ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 404 դրամ 86 լումա:
Իջել է նաև Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքը: Ըստ գլխավոր դրամատան մեկ դոլարն արժե 405 դրամ 43 լումա, ինչն էլ 52 լումայով պակաս է նախորդ օրվա ցուցանիշից:
Միաժամանակ, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 19 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 28 մլրդ 100 մլն դրամ: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.28%:










































