Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է Էդմոն Մարուքյանի և Արա Զոհրաբյանի հայտարարությունները

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ:

«Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Իրավունքը մղվել է երկրորդ պլան» վերտառությամբ գրառում էր կատարել՝ նշելով, որ տեղի է ունեցել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում:

ՀՀ արդարադատության նախարարությունն այս առնչությամբ հիշեցնում է որ 06.02.2018թ. ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված և ՀՀ ԱԺ կողմից 21.12.2017թ. առաջին ընթերցմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագծի փաթեթը:

Նախագծի փաթեթի քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցիչը առաջարկել է փոփոխություններ կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում՝ լրամշակելով դատական սանկցիաներին վերաբերող դրույթները, ինչպես նաև առաջարկել է նախագծերի փաթեթը լրացնել ևս երկու՝ ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերով, որոնցով նախատեսվում էր դատավարական նշված երկու օրենսգրքերում ևս կատարել փոփոխություններ դատական սանկցիաների դրույթներում: Նշված առաջարկները քվեարկվել են գլխադասային հանձնաժողովում, և նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացնելու վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն:

Պարոն Զոհրաբյանի կարծիքով նշվածը հակասում է ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 41-րդ , 69-րդ և 81-րդ հոդվածներին, քանի որ ըստ նրա, նախագծի հեղինակը բաց է թողել նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացնելու երկշաբաթյա ժամկետը, ինչպես նաև առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթն առաջարկել է լրացնել երկու նոր նախագծերով, որոնք առաջին ընթերցում չեն անցել: Նման դիրքորոշում հայտնել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր տեղի ունեցած ԱԺ նիստում:

Այսպիսով, ՀՀ արդարադարադատության նախարարությունը հայտարարում է.

Աժ առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման ժամկետի մասով

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածը սահմանում է երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի նախնական քննարկման կարգը, նշելով (82-րդ հոդվածի 2-րդ մաս), որ հարցը հանձնաժողովում քննարկվում է Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-5-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով:

ԱԺ կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն հեղինակը կարող է իր զեկուցման ընթացքում կամ եզրափակիչ ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև հայտնել սահմանված կարգով ներկայացված մյուս առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումը:

ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելու մասով

Համաձայն ՀՀ ԱԺ կանոնակարգի 65-րդ հոդվածի՝ օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա: Այսինքն, նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու դրույթները հավասարապես վերաբերվում են ինչպես նախագծին, այնպես էլ՝ նախագծերի փաթեթին, և նախագծերի փաթեթի հեղինակը կարող է առաջարկել փաթեթից հանել որևէ նախագիծ, լրամշակլել փաթեթում առկա նախագիծը կամ փաթեթը լրամշակել նոր նախագծով: Սա տրամաբանական է, քանի որ ԱԺ կողմից նախագծերի փաթեթում ներառված նախագծերը քվեարկության են դրվում ոչ թե առանձին-առանձին, այլ՝ մեկ ամբողջական փաթեթով:

Այս տրամաբանությունն է դրված Ազգային ժողովի` 2016 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ հաստատված Աշխատակարգի հիմքում: Մասնավորապես՝ Աշխատակարգի 42-րդ կետը սահմանում է, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկները, ինչպես նաև նախագծի քննարկման ընթացքում ներկայացված առաջարկները հանձնաժողովի նիստում քվեարկության են դրվում հետևյալ հերթականությամբ.

2) նախագծերի փաթեթը համալրել նախագծով.

Աշխատակարգի VIII գլխով, որը կարգավորում է այդ թվում ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու կարգը, սահմանում է (կետ 40), որ գրությանը կից ներկայացվում են՝ 2) լրացվող օրենքիկամ Ազգային ժողովի որոշման նախագիծը, եթե օրենսդրական նախաձեռնությունը կամ օրենքների նախագծերի փաթեթն առաջարկվում է լրացնել նոր նախագծով:

Այսպիսով, նշված դրույթներն ուղղակիորեն վկայում են, որ առաջարկ կարող է ներկայացվել նախագծերի փաթեթի վերաբերյալ, ընդ որում, ներկայացված առաջարկները կարող են վերաբերել նաև նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելուն:

Հիմք ընդունելով վերը նշվածը, ՀՀ արդարադատության նախարարությունն արձանագրում է, որ ՀՀ կառավարության ներկայացուցչի կողմից 05.02.2018թ. պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելու առաջարկություններ ներկայացնելը, այդ առաջարկները գլխադասային հանձնաժողովի կողմից քննարկելը, դրանց վերաբերյալ քվեարկություն կազմակերպելը և նախագծերի լրամշակված փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն տալը լիովին համապատասխանում է ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում