Չնայած երեկ և վերջին օրերին Արարատում ՀՀԿ-ԲՀԿ անզիջում պայքարին և փոխադարձ մեղադրանքներին, մասնավորապես՝ միմյանց հասցեին հնչած ստի և կեղծիքի մեղադրանքներին՝ այսօր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի թեկնածության քննարկման ժամանակ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք հավատում են Իշխան Զաքարյանի գործունեությանը, և ԲՀԿ վերաբերմունքը դրական է նրա թեկնածության հանդեպ: Սա նշանակում է, որ վաղը կայանալիք քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն միանշանակ կողմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուին:
«ԲՀԿ-ն գտնում է, որ պետք է համագործակցել ՎՊ-ի հետ, եթե նա շարունակելու է բյուջետային գանձագողերի բացահայտումը»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ հավատում է՝ մի օր ունենալու են անկախ մարմիններ, ովքեր պատասխանտվություն են կրելու իրենց արածի և չարածի համար:
ՎՊ նախագահին ԲՀԿ-ի սատարումը թերևս չի բացառում այն փաստը, որ ԲՀԿ-ն իր ծրագրերից չի հանել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու իր տեսլականը:











































