Ճապոնական Panasonic հոլդինգը մտադիր է 1 միլիարդ դոլար ծախսել ավտոմոբիլային և բնակարանային շինարարության ոլորտներում գործունեության ընդլայնման նպատակով միաձուլման համար: Ընկերությունը մտադիր է նման հաջողության հասնել նաև էլեկտրամոբիլների և արևային պանելների համար մարտկոցներ թողարկելով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Հոլդինգը կարող է նաև գնել ակտիվներ, որոնք արդյունքում կկիրառվեն ավտոմոբիլային ոլորտում տեխնոլոգիաների կատարելագործման հարցում կամ Ճապոնիայից դուրս մարկետինգային ճանապարհների ստեղծման համար՝ հայտնել է ընկերության ֆինանսական տնօրեն Հիդեակի Կավաին:
«Մենք ֆինանսական դրությունը բարելավել ենք այն աստիճանի, որ կարող ենք 100 միլիարդ իենի ձեռքբերումներ ու միաձուլումներ թույլ տալ: Ուշադրությմաբ կուսումնասիրենք բոլոր գործարքները, սակայն ֆինանսական կողմը սահմանափակող գործոն չի լինի»,-ասել է Կավաին:
Նոյեմբերի սկզբին Panasonic-ը կրկնակի բարձրացրել է տարեկան շահույթի կանխատեսումը. ընկերությունը 12 ամսվա համար մոտ 1 մլրդ դոլարի մաքուր շահույթ է ակնկալում:










































