Tuesday, 16 04 2024
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում
Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում
Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ նախարար

«Միտումնավոր կերպով վատ քողարկված սպառնալիք նախկինում ընդունված հայտարարություններում չեմ հիշում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, Լիհայի համալսարանի պրոֆեսոր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, ԵԽԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը


– Պարոն Գրիգորյան, տարածաշրջանում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Ստեփանակերտում նրանք հայտարարեցին, թե հունիսի վերջին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հավանություն տալ ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական փաստաթղթին. «Մենք հույս ունենք, որ նախագահների` Կազանում կայանալիք առաջիկա հանդիպմանը կողմերը հավանություն կտան կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի արդեն վերջնական տարբերակին: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը կողմերին է առաջարկվել մոտ երեք ամիս առաջ` Սոչիում»,- նշեց ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Հնարավորություն տեսնո՞ւմ եք Կազանում կարգավորման վերջնական փաստաթղթի համաձայնեցման առումով:


– Որպեսզի նման բան տեղի ունենա, կա՛մ պետք է կողմերը համաձայնության եկած լինեն, թե ինչ եղանակով է սահմանվելու Ղարաբաղի կարգավիճակը, կա՛մ կարգավիճակի հարցը պետք է առկախեն՝ վերադառնալով փուլային տարբերակի այն տրամաբանությանը, որ այսօր որևէ համաձայնություն կարգավիճակի վերաբերյալ հնարավոր չէ, բայց հնարավոր է վերացնել պատերազմի հետևանքները և հուսալ, որ ժամանակի հետ, խաղաղ գոյակցության պայմաններում կարգավիճակի հարցի լուծումն ավելի դյուրին կդառնա: Առկա տեղեկությունները վկայում են, որ կարգավիճակի սահմանման եղանակի մասին համաձայնություն չկա, և որ կողմերն այս հարցում մնում են անդրդվելի: Ես փուլային տարբերակի նկատմամբ հայկական կողմի վերաբերմունքի փոփոխությունը հաստատող որևէ փաստ նույնպես չեմ տեսել: Սկզբունքորեն հնարավոր է նաև, որ ինչ-որ լուծում կողմերին պարզապես պարտադրեն, ինչպես, ասենք, դա արվեց Դեյթոնում՝ Բոսնիայի հակամարտության դեպքում: Բայց թե որքա՞ն հավանական է նման հեռանկարը` կախված է երկու հարցերի պատասխաններից. արդյո՞ք պոտենցիալ պարտադրողների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար խնդիրն այս պահին բավարար հրատապություն ունի, և արդյո՞ք նրանք դադարել են մրցակցել որպես միջնորդներ և պատրաստ են հանդես գալ միասնական օրակարգով:


– Իսկ համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարությունն այդ հարցերին չի՞ պատասխանում:


– Այդ հայտարարությունն իսկապես տպավորություն է թողնում, որ առնվազն հրատապության առումով ինչ-որ բան փոխվել է: Մասնավորապես, հատուկ ուշադրության է արժանի հայտարարության վերջին նախադասությունը, որտեղ ասվում է, որ հարցի լուծման հապաղումը կասկածներ կհարուցի խաղաղ կարգավորման ձգտելու կողմերի վճռականության վերաբերյալ: Նման միտումնավոր կերպով վատ քողարկված սպառնալիք նախկինում ընդունված հայտարարություններում ես չեմ հիշում: Ուշագրավ է նաև Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններին ուղղված՝ սեփական ժողովուրդներին խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու խստաշունչ հորդորը:


– Իսկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների վերացման առումով Դուք որևէ առաջխաղացում չե՞ք տեսնում: Մասնավորապես, կարծես համաձայնություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի մասին, ինչպես օրերս հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` հավելելով, որ այդ ուժերը չեն լինելու ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից, ո՛չ էլ` տարածաշրջանի երկրներից:


– Սա, թերևս, Ղարաբաղի թեմայով վերջին օրերին արված հայտարարությունների տեղատարափի մեջ ամենասենսացիոն հայտարարությունն է: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը հատկապես սուր տարաձայնություններ են ունեցել այն հարցում, թե որ երկրները և ինչ չափաբաժիններով պետք է համալրեն խաղաղապահ ուժերի կոնտինգենտը, քանի որ դա դիտվել է որպես տարածաշրջանում ունենալիք հետագա ազդեցությունը կանխորոշող գործոն: Իսկ այդ ազդեցության համար մրցակցությունը հիմնական խոչընդոտն է եղել, որպեսզի ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ղարաբաղի հարցում ինչ-որ միասնական դիրքորոշում մշակեն: Եթե Մամեդյարովի ասածը համապատասխանում է իրականությանը, դա իսկապես բեկումնային իրադարձություն պետք է համարել: Բայց մինչև այս մասին ավելի համարձակ դատողություններ անելը, լավ կլիներ, եթե Մամեդյարովի հայտարարությունը հաստատող լրացուցիչ տեղեկություններ ունենայինք, իսկ նման տեղեկություններ գոնե ես չունեմ:


– Բավական ուշագրավ էր օրերս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի ծավալուն հարցազրույցը, որում նա նշեց. «2004-ից մենք առաջ ենք շարժվում համաձայնագրի ընդհանուր շրջանակ մշակելու ուղղությամբ և մեծ առաջընթաց ենք գրանցել… …Դրանք առնչվում են ԼՂ-ի շուրջ տարածքների ազատմանը՝ բացառությամբ ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի, փախստականների վերադարձին, ինչպես նաև այն երկրների կողմից անվտանգության երաշխիքների տրմանը, ովքեր ի վիճակի են դա անել, այսինքն` ՄԱԿ-ի ԱԽ անդամները… Ապա մինչև վերջնական խաղաղության կնքումը, ինչը կարող է տեղի ունենալ այդ տարածքում հանրաքվեի անցկացումից հետո, գոյություն ունի ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի հարց… Հատուկ կարգավիճակը չպետք է էապես տարբերվի այն կարգավիճակից, որն այս պահին ունի ԼՂՀ-ն… Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի միջանկյալ այդ կազմավորման միջազգային ճանաչումը… Շրջանակային համաձայնագրի ընդունումից հետո կանցկացվեն դետալների շուրջ քննարկումները… Դեռևս չհստակեցված շատ հարցեր են մնացել… Օրինակ` ԼՂ-ին ու Հայաստանին միմյանց կապող միջանցքը… Ադրբեջանը պաշտոնապես համաձայն է դրանից հրաժարվելուն… Սակայն անհրաժեշտ է համաձայնեցնել այդ միջանցքի հետ կապված բոլոր դետալները… Օրինակ` դրա լայնության աստիճանը, և թե մինչև խաղաղության կնքումը ով է այն վերահսկելու… Խնդրահարույց է մնում նաև հանրաքվեի անցկացումը…»… Նման դետալների մասին փակագծերի բացումը հիմք ընդունելով` կարելի՞ է արձանագրել, որ կողմերը կարգավորումը երկարաձգելու ռեսուրս չունեն:


– Վստահ չեմ, թե այդ դետալների մասին փակագծերի բացումը հատկապես կողմերի դիմադրության սպառված ռեսուրսի մասին է խոսում: Ավելի շուտ ես շեշտը կդնեի այն բանի վրա, որ եթե նման փակագծեր են բացվում, ուրեմն ավելի մեծ վստահություն կա, որ Կազանում փաստաթուղթ են ստորագրելու, և դա արվում է Ադրբեջանի ու Հայաստանի հասարակություններին այդ իրադարձությանը նախապատրաստող քայլերի շրջանակում:


– Կարո՞ղ եք, ամփոփելով Ձեր վերլուծությունը, կանխատեսել, թե արդյոք Կազանում վերջնական փաստաթուղթը կստորագրվի՞:


– Ինչպես կասեր իմ սիրած ֆիլմերից մեկի հերոսը, ոչ ամբողջական ինֆորմացիայի հիման վրա համարձակ կանխատեսումներ անում են կամ արիստոկրատները, կամ դեգեներատները: Ես ընդամենը կարող եմ մատնացույց անել ինչ-որ փոփոխություններ և միտումներ, որոնք կարող են ազդել Կազանում փաստաթուղթն ստորագրելու հավանականության վրա, ինչը և փորձել եմ անել Ձեր հարցերին տված իմ պատասխաններում: Այլապես, նույնիսկ Մամեդյարովը չէր համարձակվել աներկբա կանխատեսում անել՝ ասելով թե ինքը Նոստրադամուսը չէ, իսկ Մամեդյարովը հաստատ ինձնից լավ է ինֆորմացված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում