Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քոչարյանի կադրի դեմ ևս երկու դատական որոշում է կայացվել

«Ռոբերտ Քոչարյանն իմ նախագահն է ու միշտ իմ նախագահն է լինելու». այս հայտարարության հեղինակը ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանն է, ով պաշտոնավարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Ավելին, Երիցյանը վստահեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ էր իրեն խնդրել Մոսկվայից վերադառնալ Հայաստան՝ ՀՀ քաղաքացիական ավիացիան ղեկավարելու համար:

Նախկին պաշտոնյան մշտապես հպարտանում է իր կապերով և Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերում իր մասին հիշատակումներով: Մասնավորապես, նա հայտարարում է, որ զենքեր է նվեր ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահներից:

Թերևս հենց այդ կապերի շնորհիվ է, որ մինչ օրս Երիցյանն ազատության մեջ է, թեև մի քանի ընտանիքներ նրան մեղադրում են վաշխառությամբ և խարդախությամբ իրենց տնից զրկելու, նաև կյանքից զրկելու սպառնալիքներ հնչեցնելու մեջ:

Իդա Մելիքյանը, Գայանե Թումասյանը, Դավիդ Ստեփանյանը պնդում են, որ Հովհաննես Երիցյանը տարիներ շարունակ վաշխառությամբ է զբաղվել, խոշոր գումարներ է տոկոսով տվել և խաբեությամբ իրենց զրկել է անշարժ գույքերից: Երեքն էլ առանձին-առանձին դիմել են պատկան մարմիններին՝ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին: Քննչական մարմիններն ու դատախազությունը, սակայն, ոչ մի կերպ չեն ցանկանում մեղադրանք առաջադրել Քոչարյանի մտերիմին:

Նախկին պաշտոնյայից տուժած քաղաքացիները դեռևս 2014 թվականին դիմել են կոռուպցիայի դեմ պայքարող «Վելես» հասարակական կազմակերպությանը, որն էլ դատական կարգով բողոքարկում է Երիցյանի օգտին կայացրած դատախազության որոշումները: Բողոքարկումը տարիներ է տևում, քանի որ դատախազությունն իր հերթին բողոքարկում է հօգուտ քաղաքացու կայացված դատական ակտը: Այս տարվա առաջին ամսվա ընթացքում «Վելես» ՀԿ-ն ևս երկու հաղթանակ ունեցավ դատարանում՝ ընդդեմ դատախազության ապօրինությունների:

Դավիդ Ստեփանյանի գործով որոշում է կայացվել գործն ուղարկել նախաքննություն: Գայանե Թումասյանի դեպքում էլ Վերաքննիչ քրեական դատարանն է նման որոշում  կայացրել, և եթե ՀՀ դատախազությունը կամ անձամբ Հովհաննես Երիցյանը չբողոքարկի այդ որոշումը, ապա այդ գործով ևս կրկին նախաքննություն պետք է իրականացվի:

Նշենք,որ երկու գործով էլ դատարանները հաստատված են համարվել այն, որ նախաքննական մարմինը չի իրականացրել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ խախտվելով Գայանե Թումասյանի և Դավիդ Ստեփանյանի իրավունքները: Երրորդ՝ Իդա Մելիքյանի գործով այս տարի նույնական բողոք է քննվում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հաշվի առնելով, որ Երիցյանին վերաբերող բոլոր գործերով քննիչներն օբյեկտիվ քննություն չեն իրականացնում, կարելի է ենթադրել, որ Իդա Մելիքյանի բողոքը ևս կբավարարվի դատարանի կողմից:

Հիշեցնենք, որ թե Իդա Մելիքյանի, թե Դավիդ Ստեփանյանի գործերում առկա են հեռախոսազրույցների ձայնագրություններ, որտեղ նախկին պաշտոնյան հայհոյում և սպառնում է քաղաքացիներին՝ խոստանալով, որ գումարը չվերադարձնելու դեպքում «արյուն ա լինելու»:

Ի դեպ, Հովհաննես Երիցյանը չի ընդունում, որ ինքը զբաղվում է վաշխառությամբ, պնդում է, որ ինքը հարգված անձնավորություն է, եկեղեցի է կառուցում և մարդկանց օգնում է գումարով: Իսկ իր դեմ հաղորդումներ ներկայացրած անձանց համարում է «ավանտյուրիստներ»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում