Վաշինգտոնի բնակչուհի Մարթա Ռիգսբին 2012թ. 226 անգամ զանգահարել է փրկարարական ծառայություն՝ գրում է The Washington Post-ը:
Սկսած 1977-ից՝ Ռիգսբին մի քանի հազար անգամ կանչել է փրկարարների: Կիսով չափ դեպքերում նրան հիվանդանոց են տեղափոխել «շտապօգնությամբ»:
Ինչպես նշում են փրկարարական ծառայության աշխատակիցները, այդ բոլոր կանչերը չեն ունեցել լուրջ հիմնավորումներ, սակայն իրենք իրավունք չունեին անտեսելու նրա զանգերը:
Հոգեկան հիվանդությունների դեպարտամենտը միջնորդագիր է ներկայացրել դատարան՝ պնդելով, որ 58-ամյա կինը տառապում է երկբևեռ խանգարմամբ: Կինը, սակայն, հաղթել է դատը՝ հայտնելով, որ դա անում է «ոչ միտումնավոր»:
Համաձայն ոստիկանության տեղեկությունների՝ չնայած ապահովագրությանը, կինը փրկարարներին պարտք է 61 հազար դոլար:













































