Thursday, 18 04 2024
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին

Մեկ րոպե չեմ ափսոսում, որ հայտնվել եմ նեղության մեջ (տեսանյութ)


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը


– Պարոն Հացպանյան, երկար ժամանակ քրեակատարողական հիմնարկում անցկացնելով՝ Դուք բավական ժամանակ եք ունեցել մտորումների համար։ Ներկա իրավիճակը վերլուծելով՝ ի՞նչ եզրակացությունների եք հանգել։


– Բանտում մարդը մի բանի է տիրապետում, որ դրսում չունի. դա ժամանակն է։ Այս ամբողջ ընթացքում մտածել եմ՝ ինչո՞ւ ենք մենք այս վիճակի մեջ, ինչո՞ւ եմ ես այստեղ, ինչո՞ւ դրսում պայքարը իր հաջողությանը չի հասնում։ Ընտրակեղծիքներով իշխանության եկած մարդիկ չեն կարող իրենց շահերով դրդված լինելով մի ամբողջ երկիր անտեսել։ Իրենք չեն հասկանում, որ այսպես չի կարող շարունակվել։ Չեմ պատկերացնում` ինչպես կարող է մարդ իր ընտանիքով լքի հայրենիքը, չկա նման բան աշխարհում։ Ես չեմ կարող պատկերացրել որևէ իշխանություն, որի համար նյութականը արժեք է, իսկ մարդը արժեք չի։ Այս հարցերն են, որ ինձ 2008թ. բերել են Ազատության հրապարակ։


– Անազատության մեջ մնալով և զրկանքներ կրելուց հետո՝ մի պահ եղե՞լ է, որ ափսոսանք ապրեք Հայաստան վերադառնալու համար։


– Երբե՛ք։ Գեթ մեկ րոպե չեմ ափսոսում, որ ես հայտնվել եմ նման նեղության մեջ, որովհետև ես շատ գիտակցորեն եմ արել իմ բոլոր քայլերը։ Ես այս երկրում մի խնդիր ունեմ. իմ երեխաներին թողնել մի Հայաստան, որտեղ իրենք մարդ են, և որտեղ իշխանությունները սիրում են իրենց ժողովրդին։ Ժողովրդի և իր իշխանությունների միջև հարաբերությունները նման են վարձակալի և տան տիրոջ հարաբերությունների, որտեղ տան տերը ժողովուրդն է։ Վարձակալը զոռբայությամբ ասում է, որ ուզում է մնալ, ասում է՝ ինձ դուր է գալիս ու օգտվում է իրեն հատկացված ժամանակահատվածից՝ միայն իր և իր շրջապատի բարեկեցությունն ապահովելու համար։


– Ինչ-որ մեկից կամ մի քաղաքական ուժից վիրավորվա՞ծ եք։


– Ես վիրավորված եմ մարդկանցից, ում ես շատ լավ եմ ճանաչում։ Գտնում եմ, որ այդ մարդիկ ադեկվատ կեցվածք չդրսևորեցին, սա ես երբեք չեմ հասկացել՝ ինչո՞ւ ոչ ոք մեզ այցելության չեկավ, երբ մենք բանտերում էինք։ Ես Ֆրանսիայում երկար տարիներ եղել եմ քաղբանտարկյալների պաշտպան հանձնախմբի ամենաակտիվ անդամներից մեկը և բոլորին գնացել եմ այցելելու, նրանց ընտանիքների հետ աշխատանքներ ենք տարել։ Երեքուկես տարի իմ տան դուռը որևէ մեկը չի խփել, երեխաներիս վիճակը չի հարցրել, ինձ բանտում չի այցելել։ Սա է վիրավորական, բայց ես վիրավորված չեմ, ես գտնում եմ, որ նրանք պիտի վիրավորված լինեն։


– Իսկ այսօր քաղաքական դաշտում կա՞ մի քաղաքական ուժ, որին Դուք հնարավոր է միանաք կամ սատարեք։


– Անշուշտ կա։ Ես համաժողովրդական շարժմանը միացել եմ՝ կոնկրետ հայացքներ ունենալով քաղաքական դաշտում։ Ես գտնում եմ, որ քաղաքական դաշտում ՀԱԿ-ը` իր անդամ կուսակցություններով, հայտ ներկայացնելով ՀՀ-ում քաղաքական հարցերի լուծման, իմ ամենահամախոհ քաղաքական կառույցն է։ ՀԱԿ-ում ես ունեմ շատ մոտիկ ընկերներ, ում հետ ես շատ երկար ճանապարհ եմ անցել՝ թե՛ պատերազմում, թե՛ Հայաստանում։ Ուստի ես պիտի լինեմ ՀԱԿ-ում։ Խնդիրն այն է, որ ես ՀՀ քաղաքացի չեմ, ես Ֆրանսիայի քաղաքացի եմ։ Հայաստանում և Արցախում իմ 21 տարի ապրած լինելը մարդիկ ընդհանրապես անտեսեցին, Ռոբերտ Քոչարյանը ինձ արտաքսելու հրաման արձակեց, որը առ այսօր ուժի մեջ է, ու ես չգիտեմ՝ ինչ վիճակում եմ հիմա։ Իմ առջև դրված համար մեկ խնդիրը Հայաստանի քաղաքացիություն ստանալն է։ Քաղաքացիություն ստանալուց հետո ես ՀԱԿ-ի իմ ընկերների հետ հավասար կպայքարեմ։ Պարզապես այդտեղ կլինի հայացքների խնդիր, որովհետև ես, եկած լինելով Ֆրանսիայից, եվրոպական քաղաքակրթության մեջ մեծացած անձ եմ։ Իմ քաղաքական հայացքները արևելյան չեն։ Իմ երկրում, դժբախտաբար, ընդունված է արևելյան տիպի աշխատելաձևը, որը ձևավորվում է մարդու շուրջ։ Ճիշտ է, մարդուց շատ բան է կախված, սակայն մեր խնդիրը համակարգ ստեղծելն է, որը գոյություն ունի անկախ որևէ մարդուց։ Ֆրանսիայում եթե Նիկոլա Սարկոզին դուրս գա իր կուսակցությունից, այդ կուսակցությունը ոչինչ չի կորցնի։ Մեր մոտ անձերի շուրջ են կառուցվում կուսակցությունները։ Եվ ես կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն ողջունելի է հենց նրանով, որ ինքը, լինելով Ղարաբաղյան շարժման հիմքում կանգնած մարդ, լուրջ քաղաքական փորձ ունեցող, գիտնական ու մտավորական, մարդու իրավունքերի հորիզոնին տիրապետող անձնավորություն, հասկանալով անցյալում տեղի ունեցածը, թերին և պակասը, այս մի անգամ ամենը շատ ավելի հաշվարկված, նաև ավելի առաջադեմ շարժում է տանում։ Այս 20 տարում Հայաստանում հասարակության լինելիության սաղմերը գցեց։ Բայց այսքան ժամանակ այս վիհի շարունակումը, որևէ հանգուցալուծման չգալը ցույց է տալիս, որ մենք ոչ թե երկկողմանի զրույց ենք վարում, այլ սա միայն մեկ հոգու մենախոսության է նման։ Կարևոր եմ համարում քաղաքականության մեջ սերնդափոխությունը։ Ես, օրինակ, կուզեի, որ ՀԱԿ-ի վերնախավի մարդկանց միջին տարիքը լիներ ոչ թե 50-60 տարեկանը, այս 25-30-ը։ Աշխարհի բոլոր երկրներում երիտասարդությունն է վճռորոշ դեր կատարում, այստեղ՝ ոչ, ուր է այդ երիտասարդը` ես չեմ հասկանում։ Ինձ թվում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամեծ առաքելությունը կլինի այն, որ այս սերնդի դրոշակակիրը լինելով՝ նա այդ դրոշակը հանձնի երիտասարդ սերնդին, և այդ մարդիկ իրենց հայրենիքը կերտելու մասնակիցը և որոշողը լինեն։ Սերնդափոխությունը իսկապես կարևոր է։ Եթե ես ձեռք բերեմ ՀՀ քաղաքացիություն, ես ցույց կտամ՝ ինչպես կարելի է երիտասարդական շարժումը քաղաքականացնել։
 – Եթե ձեր քաղաքացիության հարցը չլուծվի, ի՞նչ եք մտադիր անել։


– Հարցը շատ տեղին է, պարզապես պատասխանը երկընտրանք չունի։ Եթե իրենք ինձ արտաքսեն Հայաստանից, ես չեմ գնա, չարտաքսեն՝ չեմ գնա։ Ոչ ոք ինձ չի հրավիրել, ես եկել եմ Երևան իմ կամքով, չորս տարի անցկացրել եմ Արցախում՝ իմ կյանքի լավագույն տարիները։ Ես հիմա հավատում եմ Հայաստանի ապագային, եթե ես դրա համար ոչինչ չանեմ, ես կամաչեմ նայել իմ երեխաների աչքերի մեջ։ Ես շատ վճռական եմ և շատ համառ նաև։ Երբ երիտթուրքերը սկսեցին հայերին արտաքսել, 5 օր ժամանակ են տվել՝ իրենց իրերը հավաքելու համար։ 2008թ. Մարտի 1-ից հետո Ռոբերտ Քոչարյանը իմ արտաքսման մասին հրամանը տվեց, դրանում ճիշտ այդպես էլ գրված էր՝ 5-օրյա ժամկետում Հացպանյան Սարգիսին Հայաստանի վարչական տարածքից հեռացնել։ Կարդալով Արևմտյան Հայաստանից մարդկանց արտաքսման մասին` ես այդ մարդկանց վիճակը ապրեցի։ Բայց սա իմ նկատմամբ արել է ոչ թե թուրքը, այլ Քոչարյանը՝ Արցախից մարդ, ում համար ես իմ կյանքն եմ դրել, ես ամաչում եմ իր փոխարեն։ Ինձ թվում է, դա թրքաբարո է։


 



Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում