Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մոսկվան քաղաքականացնում է, Թբիլիսին՝ դժգոհում, Հայաստանը սպասման մեջ է

Հունվարի 31-ին Պրահայում կայացել է Կարասին-Աբաշիձև ձևաչափով անցկացվող ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը, որի օրակարգի հիմնական հարցը նվիրված է եղել 2011 թ. Ռուսաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված «մաքսային վարչարարության և առևտրի մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի իրականացման խնդիրներին:

Ռուսաստանի մեկնաբանություններն անընդունելի են

Այս թեմային, իհարկե, շատ ենք անդրադարձել: Ռուսաստանն ու Վրաստանը բանակցում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և վիճելի համարվող Աբխազիայի և Հարավային Օսիայի (Ցխինվալի շրջանի) տարածքներով տրանսպորտային-առևտրային կապերը վերականգնելու և զարգացնելու հարցի շուրջ, բայց քանի որ բանակցություններն առնչվում են հենց այս տարածքներին, որոնք 2008 թ. դե ֆակտո անջատվել են Վրաստանից, և պաշտոնական Թբիլիսին այդ շրջանները համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված, բնականաբար հարցը ժամանակ առ ժամանակ քաղաքականացվում է՝ խոչընդոտելով գործընթացի առաջմղմանը: Ըստ էության, կողմերը ժամանակին պայմանավորվել են, որպեսզի տրանսպորտային խնդիրները լուծվեն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակների հարցը շոշափելու, սակայն շատ հաճախ դրանից հնարավոր չի լինում խուսափել:

Այսպես, բանակցություններից հետո Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Պրահայի բանակցությունների ընթացքում նկատվել են լուրջ տարաձայնություններ Վրաստանի և Ռուսաստանի դիրքորոշումներում: Վրացի պաշտոնյան շեշտել է, որ 2011 թ. համաձայնագրի կենսագործումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե լիարժեքորեն հարգվեն փաստաթղթի սկզբունքներն ու դրույթները՝ առանց հարցը քաղաքականացնելու, մինչդեռ Ռուսաստանը վերջին շրջանում պաշտոնական մակարդակով անում է այնպիսի հայտարարություններ, որոնք հակասում են այդ սկզբունքներին և դրույթներին:

«Հաստատվեց, որ ռուսական կողմը բացարձակապես անընդունելի մեկնաբանություններ է անում համաձայնագրի մասին, ինչը սպառնալիքի տակ է դնում տվյալ նախագծի իրագործումը», – հայտարարել է Աբաշիձեն:

Խնդիրն այն է, որ մինչև Պրահայի հանդիպումը Ռուսաստանը մաքսակետեր է բացել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանագծերին, Վրաստանի արտգործնախարարությունն էլ դատապարտել է «Վրաստանի օկուպացված շրջաններում մաքսակետերի բացումը»:

Զուրաբ Աբաշիձեն ասում է, որ համաձայնագրում մաքսային սահմանների մասին խոսք չկա. խոսքը տերմինալների մասին է: Նա ընդգծել է, որ համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Վրաստանի կառավարությունների միջև, և դրանում հիշատակված չեն Աբխազիան ու Հարավային Օսիան, ինչը «կարևոր պահ է»: Մինչդեռ ՌԴ փոխարտգործնախարար Կարասինը կարծում է, որ 2011 թ. համաձայնագիրն «անհրաժեշտ հստակություն է մտցրել» մաքսային սահմանների հարցում:

Կարևորությունը Հայաստանի համար

Խնդիրն այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաև հայկական մամուլում, քանի որ համաձայնագրի իրականացման դեպքում Հայաստանը, թեկուզև միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում, այլընտրանք կունենա դեպի Ռուսաստանի Դաշնություն տանող Լարսի խնդրահարույց ճանապարհին: Որոշ հայաստանցի փորձագետներ, սակայն, հորդորում են անտեղի չշահարկել թեման և հնարավորինս զգույշ մոտենալ այս հարցին՝ դիվանագիտական փխրուն գործընթացին չվնասելու համար:

Չնայած բացասական ֆոնին՝ առաջընթացի հեռանկարներ կան

Կարասին-Աբաշիձե բանակցությունների հերթական փուլի արդյունքներն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ ասելով, որ այս հանդիպումը պետք է բաժանել երկու փուլի: Առաջին մասը նվիրված է եղել նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանի և Վրաստանի տրանսպորտային, առևտրային և այլ բնույթի համագործակցության ամփոփմանը, և երկու կողմն էլ չեն թաքցրել, որ նախորդ տարին այս իմաստով դրական է եղել: Իսկ բանակցությունների երկրորդ մասը վերաբերել է 2011 թ. համաձայնագրի հնարավորինս արագ իրականացման գործընթացին: Այստեղ արդեն առաջանում են որոշ խնդիրներ: Ո՛չ Վրաստանը և ո՛չ էլ Ռուսաստանը չեն թաքցնում, որ երկու կողմերն էլ տարբեր կերպ են մեկնաբանում համաձայնագրի դրույթները: Սակայն մեր զրուցակիցը սա չի համարում արտառոց երևույթ՝ ասելով, որ դիվանագիտական գործընթաց է, և պետք չէ ավելին սպասել դրանից: Փորձագետի կարծիքով՝ դրականն այս փուլում այն էր, որ կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր փաստարկները:

Բացի այդ, համաձայնագրի իրականացման կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է առանձին պայմանագիր ստորագրի միջնորդ հանդիսացող շվեյցարական SGS ընկերության հետ, հետո պիտի ստեղծվի ռուս-վրաց-շվեյցարական համատեղ խորհուրդ՝ առկա բոլոր խնդիրները քննարկելու և հարթելու համար, և գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո շվեյցարական ընկերությունը պետք է սկսի բեռնափոխադրումների մշտադիտարկում իրականացնել մի կողմից ռուս-աբխազական և ռուս-հարավօսական, մյուս կողմից էլ՝ վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմաններին: Վրաստանի կառավարությունն արդեն ստորագրել է այդ պայմանագիրը SGS-ի հետ, և Ջոնի Մելիքյանը դրական է համարում այն, որ Կարասինի խոսքերով՝ մոտ ժամանակներում նույնպիսի պայմանագիր կստորագրի նաև Ռուսաստանը:

«Կարևորն այս ձևաչափում այն էր, որ երկու կողմերն էլ բանակցությունների միջոցով համաձայնեցնեն նմանատիպ փաստաթուղթ և այն ստորագրվի շվեյցարական միջնորդ ընկերության հետ: Եթե մոտակա մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը ստորագրի այդ պայմանագիրը SGS-ի հետ, ստեղծվում է արդեն համատեղ խորհուրդ, որի մեջ կլինեն շվեյցարացիները, ռուսները և վրացիները: Արդեն ոչ թե դիվանագիտական, այլ ավելի կիրառական հարցեր են լուծվելու: Այսօր առկա տարաձայնությունները, իմ կարծիքով, արդեն այդ ձևաչափի շրջանակներում պիտի բանակցվեն, և իրենք պիտի լուծեն այդ հարցերը՝ 2011 թ. համաձայնագրի բոլոր կետերին համաձայն: Այդ համաձայնագիրը ճանապարհային քարտեզ է հանդիսանալու, ըստ որի՝ կետ առ կետ կբանակցեն և հետո կսկսեն իրականացնել, ու թեև ինչ-որ չափով ստեղծվել է բացասական ֆոն, այս եռակողմ խորհուրդը պատրաստված է, և համաձայնագրի մեջ ֆիքսված է, որ երեք կողմերը պետք է միասին նստեն և քննարկեն՝ միջանցքների մուտքերն ու ելքերը որտե՞ղ են լինելու, մաքսակետերն ինչպե՞ս են լինելու և այլն»,- մեկնաբանեց վրացագետը:

Հայաստանում պետք է ավելի զգույշ մոտենան այս հարցին

Մելիքյանը շեշտում է, որ սա երկար գործընթաց է՝ հորդորելով հայաստանյան ԶԼՄ-ներին, լրագրողներին ավելի զուսպ մոտենալ այս հարցին:

«Սա ռուս-վրացական հարաբերություններին վերաբերող խնդիր է, և իրենք պիտի լուծեն: Իմ կարծիքով՝ բոլորն էլ գիտեն, որ հայկական կողմը շահագրգռված է: Երբ ամեն անգամ շեշտվում է այս հանգամանքը, իմ կարծիքով, բացասական է հենց հայկական շահերի համար: Մեր ազգային շահերից ելնելով՝ կարևոր է, որ հակամարտություն չլինի Վրաստանի և Ռուսաստանի միջև, կոնֆլիկտայնությունը վերանա: Պարզ է, մենք իրատես ենք, հասկանում ենք, որ կա տարածքային խնդիր երկու երկրների միջև, այն հեշտ չի լուծվի, և երկար տարիներ կպահանջվեն դրա համար, բայց կարող է ստացվել նաև այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ մեր միջնորդությամբ որոշ հարցեր լուծվեն: Ի միջի այլոց, Լարսի բացումը հենց հայկական միջնորդություն էր: Այսօր այս համաձայնագրի «դրայվերներից» մեկը Հայաստանն է, որը փորձում է երկու կողմին ցույց տալ, թե ձեր շահերից էլ է բխում այդ համաձայնագիրն իրականացվի: Ի վերջո, կոնֆլիկտները մի օր պիտի լուծվեն: Ուստի կա այդ դերը, և մեր սպասելիքները բավական բարձր են: Բայց մյուս կողմից մենք պետք է չգերագնահատենք ներկայիս իրականությունը: Երկար գործընթաց է, և պետք է համբերությամբ սպասենք, ինչով կարող ենք՝ աջակցենք, փորձենք չխանգարել»,- նշեց Ջոնի Մելիքյանը՝ ավելացնելով, որ աբխազական երկաթուղու վերականգման մասին այս գործընթացի շրջանակներում դեռևս խոսք չկա և պետք էլ չի այդ հարցը շոշափել: Հայաստանի համար ավելի իրատեսական է Հարավային Օսիայի տարածքով՝ Ռոքիի թունելով անցնող ճանապարհը, որը վերանորոգվել է և բարձրակարգ ճանապարհ է:

Ինչո՞ւ են Հայաստանում այդքան շահագրգռված

Թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն այլ կերպ է նայում հարցին՝ ասելով, թե չի հասկանում, ինչո՞ւ են Հայաստանում այդքան ուշադրությամբ հետևում տրանսպորտային միջանցքների հարցի շուրջ ռուս-վրացական բանակցություններին: Վասաձեի կարծիքով՝ Աբխազիայի կամ Ցխինվալի տարածքով անցնող ճանապարհներից օգտվելու հնարավորությունը տնտեսապես շահավետ չէ Հայաստանի համար:

«Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են Հայաստանում այդքան ուշադրությամբ հետևում պրոցեսին: Հարցը չափից ավելի քաղաքականացված է: Հայաստանը տնտեսական էֆեկտ չի կարող ստանալ լեռներով անցնող ինչ-որ ճահապարհից: Աբխազիայով անցնող երկաթուղու մասին ընդհանրապես խոսք չկա և դժվար թե այն երբևէ վերաբացվի, որովհետև աբխազական երկաթուղու բացումը փաստացի նշանակում է Աբխազիայի տնտեսական ինքնիշխանության ճանաչում: Շատ հայ տնտեսագետներ հասկանում են, որ դա տնտեսական մեծ օգուտ չի տա Հայաստանին: Իսկ ինչ վերաբերում է Լարսի ճանապարհի այլընտրանքին, որպեսզի այն անցնի Ցխինվալի շրջանով, ապա այստեղ վիճակն ավելի վատ է: Ավտոմայրուղին այստեղ անցնում է լեռնային ճանապարհներով՝ ընդհուպ մինչև Ցխինվալ, ուստի օդերևութաբանության տեսանկյունից ճիշտ չէ մտածել, թե եթե Լարսի ճանապարհը փակ լինի, կարելի է այս ճանապարհով գնալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վասաձեն:

Եթե ճանաչվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը

Վրացի քաղաքագետի մեկնաբանությամբ՝ վրաց հասարակության ճնշող մեծամասնությունը հետևյալ դիրքորոշումն ունի այս հարցի վերաբերյալ՝ Ռուսաստանը պետք է ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը, եթե ուզում է, որպեսզի նշված տրանսպորտային միջանցքները բացվեն: Վասաձեի համոզմամբ՝ առաջին հերթին հենց Ռուսաստանն է շահագրգռված, որ այդ ճանապարհները բացվեն:

«Վրաստանի պայմանները շատ պարզ են՝ Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչում: Վրաստանը չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը ամրագրի օկուպացված տարածքների, այսպես ասած, անկախությունը: Խնդիրը շատ պարզ է: Եթե Ռուսաստանն ուզում է, որ միջանցքները բացվեն, պետք է ճանաչի՝ Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Եթե նա չի ուզում դա անել, ապա միջանցքներ չեն լինի: Եթե Վրաստանի իշխանությունները հանկարծ փորձեն բացել միջանցքները առանց այդ նախապայմանի, հասարակությունն այնպիսի ռեակցիա ցույց կտա, որ իշխանությունները կփոշմանեն: Եվ իշխանությունները շատ լավ սա հասկանում են, նույնիսկ եթե գտնվում են Ռուսաստանի ճնշման ներքո»,- նշեց Գելա Վասաձեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում