Եվրամիությունը «գոյությունը չի պահպանի», եթե չլուծվեն եվրոգոտու անդամ մի շարք երկրների ներկայիս բյուջետային խնդիրները: Այդ մասին հայտարարել է Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը,- գրել է Rbc.ru-ն: «Մենք շատ վտանգավոր գոտում ենք, եվրոգոտում հնարավոր Է դոմինոյի էֆեկտը: Եվրամիությունն այժմ պայքարում է իր գոյատևման համար»,- ընդգծել է նա: Եվրոգոտու ֆինանսական իրադրությունը վերջին օրերին զգալիորեն վատացել է Իռլանդիայի ֆինանսական շուկայի կայունացման համար ձեռնարկվելիք հետագա քայլերի շուրջ անդամ երկրների լուրջ տարաձայնությունների պատճառով: Վան Ռոմպեյը Բրյուսելում ելույթ է ունեցել Եվրամիության ապագային նվիրված միջազգային խորհրդաժողովում: