Wednesday, 24 04 2024
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քաղաքական ամլության վտանգը

Հայաստանում ակնհայտ քաղաքական տեղատվության ժամանակաշրջան է: Այդ իրողությունը զարմանալի չէր լինի, եթե Հայաստանը չունենար ներքին ու արտաքին խնդիրների այնպիսի պաշար, այսինքն՝ այնպիսի բեռ, որ կա այժմ:

Թվարկելը թերևս ավելորդ է, որովհետև խնդիրներն այնքան ակնառու են և այնքան հասկանալի, պարզ ու շոշափելի ամեն մի քաղաքացու համար, որ Հայաստանի քաղաքացիները ցանկացած մեկնաբանից կամ քաղաքագետից ավելի լավ կարող են մատնանշել թե՛ խնդիրները, թե՛ դրանց դասավորությունը ըստ պատճառահետևանքային կապի: Այդ իսկ պատճառով, քաղաքական տեղատվության այս փուլը, թվում է, մի փոքր տարօրինակ, իսկ տարօրինակությամբ հանդերձ էլ կասկածելի: Ակնհայտ արհեստականություն կա տեղատվության այս ժամանակաշրջանի մեջ, ինչը հուշում է, որ մակընթացությունը գուցե գալու է անսպասելի և միանգամից: Թեև, անշուշտ, պետք չէ դա հասցնել քաղաքական կամ քաղաքացիական հավատամքի աստիճան և առաջնորդվել հենց այդ անսպասելի մակընթացության սպասումով: Մինչդեռ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը դիտարկելիս՝ տպավորությունը հենց այն է, որ ամբողջ դաշտը համակված է այդ սպասումով: Եվ այդ ընթացքում առաջ եկած տարբեր խնդիրները՝ լինի դա օտարալեզու դպրոցների հարցը, լինեն բնապահպանական խնդիրներ, լինեն իշխանության և ընդդիմության մեջ ինչ-որ կադրային տեղաշարժեր, հրաժարականներ և պաշտոնանկություններ, կարծես թե ընդամենը նպատակ ունեն մի քիչ ցրել սպասման ծանրությունը, քանի որ այն ինքնին արդեն բավական դժվար տանելի է դառնում հենց քաղաքական դաշտի սուբյեկտների համար:

Կարծես թե արդեն միախառնվել են չշտապելու և ուշանալու մտավախությունները՝ քաղաքական սուբյեկտների հոգում առաջ բերելով անելանելիության ծանր զգացում: Բայց ամենից մտահոգիչն այն է, որ անելանելիության զգացում է նկատելի նաև հասարակության մեծամասնության մոտ, այլապես երևի թե քաղաքական սուբյեկտները նույնիսկ մեծ ցանկության դեպքում անգամ չէին կարող ենթարկվել տեղատվության կանոնին:

Այս տեսանկյունից, չնայած Հայաստանում բուռն զարգացումների բազում նախադրյալներին, մթնոլորտում գերիշխում է տոտալ փակուղու զգացումը: Բնականաբար, կարևորագույն հարցն այս դեպքում դառնում է այն, թե ի՞նչ է լինելու հետո: Չէ՞ որ տեղի է ունենում էներգիայի կուտակում: Խոսքը միայն չլուծված և չլուծվող խնդիրների հանդեպ հանրային դժգոհության մասին չէ: Խոսքը նաև այն մասին է, որ մեր շուրջը տեղի են ունենում զարգացումներ, փոփոխություններ, փոխվում են համաշխարհային քաղաքականության որակները, մոտեցումները, արժեքները, գերտերությունները վերանայում են միմյանց միջև փոխհարաբերությունները: Եվ այս ամենի համեմատ, Հայաստանում առկա ներքաղաքական վիճակը դրսևորում է կարծես թե լիակատար անհամարժեքություն: Անհամարժեքությունը նախևառաջ ոչ միայն արտաքին դինամիկ պրոցեսների համեմատ ներքին ստատիկությունն է, այլ նաև այդ պրոցեսների ընկալումը: Ըստ էության այն ընկալումը, թե աշխարհում գերտերությունները ձեռնամուխ են եղել քաղաքական հակամարտությունների կարգավորմանը և հենց դրանով են պայմանավորված փոխգործակցության աննախադեպ ակտիվ ժեստերը, իրականում փոքր-ինչ մոլորվածության վկայություն է, եթե իհարկե այդ «մոլորվածությունը» գիտակցված չէ և չի դրսևորվում կոնկրետ քաղաքական շահադիտության նկատառումով:

Խնդիրն այն է, որ երբ այսօր գերտերությունները հայտարարում են իրենց միջև քաղաքական խնդիրների զգալի բեռնաթափման մասին, ինչին, օրինակ, դա ամենևին պետք չէ ընկալել այնպես, որ գերտերությունները եկել են համաձայնության փոքրերի ճակատագիրը վճռելու հարցերում և այժմ մնացել է միայն այդ համաձայնությունից բխած որոշման կայացումն ու տեխնիկական իրագործումը: Քաղաքական տարաձայնությունների բեռնաթափման մասին հայտարարությունները ավելի շուտ վկայում են այն մասին, որ փոխվում է աշխարհայացք, աշխարհաքաղաքականության մարտավարություն, կարելի է ասել նույնիսկ տեղի է ունենում օպտիմալացում: Գերտերությունները հասկանում են, որ կան լուրջ խնդիրներ, բայց նաև գիտակցում են, որ եթե չկան դրանց ընդհանուր լուծումները, ապա այդ չլուծվածության հարթությունում առճակատումները միանգամայն իզուր են և ավելորդ երկուստեք: Հետևաբար նրանք անցնում են խնայողության ռեժիմի: Ի վերջո աշխարհաքաղաքականությունը նաև լուրջ նյութական ռեսուրսներ է պահանջում, հետևաբար համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առայժմ միայն տեսանելի խնդիրները հաղթահարած տերությունները գերադասում են այդ ռեսուսները չվատնել անիմաստ առճակատումների վրա և շատ դեպքերում ստատուս քվոները դառնում են պարզապես տնտեսական անհրաժեշտություն, քաղաքական անհնարինության պայմաններում: Այսինքն՝ գերտերությունները հրաժարվում են լինել ստատուս քվոների փոփոխության հովանավորը, հետևաբար այդ «ծախսը», եթե փոփոխություն տեղի ունենա, քաշելու են տվյալ ստատուս քվոների մեջ գտնվող անմիջական սուբյեկտները, այսինքն՝ նրանց վրա է այդ ամենը թանկ նստելու, ոչ թե գերտերությունների: Առայժմ դժվար է հավատալ սրան, և գերիշխում է այն համոզումը, որ շատ շուտով տեղի է ունենալու ստատուս քվոյի փոփոխություն, որն էլ շղթայական ռեակցիայի է հանգեցնելու Հայաստանի ներքին կյանքում:

Այդ նշանաբանի ներքո էլ Հայաստանի ներքին կյանքում սպասողական, տեղատվության վիճակ է: Բայց գլխավոր և էական խնդիրն այս ամենում այն չէ, որ ներքաղաքական կյանքում տեղատվության վիճակ է: Դատելով իրավիճակի գնահատման, ռիսկերի չափման տեսանկյունից, տեղատվությունը կարող է շատ սուբյեկտների դեպքում լինել միանգամայն արդարացված տակտիկական որոշում: Գլխավոր խնդիրը, գլխավոր վտանգը այն է, որ այդ տակտիկական որոշումը կարող է ժամանակի ընթացքում վերածվել հավատամքի՝ հանգեցնելով հասարակական-քաղաքական ամլության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում