Վերջին օրերին երկխոսությունը մերժող միակ քաղաքական ուժը ՀՀԿ-ն է: Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանից փորձեցինք պարզել, թե ներկա դրությամբ ԲՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում երկխոսությանը, ըստ ԲՀԿ-ի՝ երկխոսությունը կկայանա՞, թե՞ ոչ: Ի պատասխան Բաղդասար Մհերյանն ասաց.
«Նախ սկսենք նրանից, որ ԲՀԿ-ն երկխոսելու առաջարկ չի ստացել: Հետևաբար էլ, ինչի մասին է խոսքը: Մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք: 10 օրերի ընթացքում մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք կողմ ենք ցանկացած երկխոսության, որը կհանգեցնի մեր կայունությանն ու բարգավաճմանը»: