Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը հեթ- տրիկ ձևակերպեց Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Զենիթ»-ի դեմ խաղում:
Այդպիսով, ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով Յուրան հավասարվեց «Ռոստով»-ի հարձակվող Արտյոմ Ձյուբային` իր ակտիվում գրանցելով 12 գոլ:
Ընդ որում, Յուրան կգերազանցի Ձյուբային, քանի որ հավասար քանակով անցկացրած խաղերում Մովսիսյանն ավելի քիչ գոլեր է խփել 11 մետրանոց հարվածներով`2:3 հարաբերակցությամբ:









































