Փետրվարի 25-ին բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում հյուրընկալելու է Ալբանիայի հավաքականին:
Հայտնի է դարձել, թե ովքեր են սպասարկելու 2021թ. Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի այդ մրցավեճը:
Գլխավոր մրցավարը Սերգեյ Կրուգն է Ռուսաստանից: Նրան կօգնեն Իլյա Պուտենկոն (Ռուսաստան) և Օֆեր Մանհեյմը (Իսրայել): Հանդիպման տեսուչը կլինի Թոդ Ուարնիկը (Իսրայել):
Հայաստան-Ալբանիա հանդիպումը կկայանա ԿԱ ՊԵԿ (նախկին՝ “Միկա”) մարզահամալիրում և կսկսվի 19:00-ին: