Զարհուրելի սպանություն է գրանցվել Ադրբեջանի Ղազախի շրջանում: Դաշ Սալախլը գյուղի 53-ամյա բնակիչ Նովրուզ Փանախովը թեժ վեճից հետո դանակով մի քանի անգամ հարվածել է իր 50-ամյա եղբորը` Նախիմին: Ստացված վնասվածքներից վերջինս տեղում մահացել է: Մարդասպանը ձերբակալվել է:
Հետաքննությունը պարզել է, որ հոկտեմբերի 15-ին պետք է տեղի ունենար զոհվածի որդու հարսանիքը: Վեճի պատճառ է հանդիսացել այն, որ ավագ եղբայրը փորձել է իր ձեռքը վերցնել կազմակերպչական աշխատանքները, ինչը դուր չի եկել փեսացուի հորը, որը դրա համար վճարել է սեփական կյանքով: