Եվրոպայում էներգիայի վերականգնվող աղբյուրներն էլեկտրականության մշակմամբ առաջ են անցել ածխի էլեկտրակայաններից։
Հետազոտական ընկերությունների տվյալների համաձայն՝ արևի, քամու և էկոլոգիապես մաքուր այլ աղբյուրներից հաջողվել է ստանալ 679 տերավատտ էներգիա։ 2017 թվականին ածխի էլեկտրակայանները սպառողներին մատակարարել են 10 տերավատտ-ժամ էներգիա պակաս։
Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները կարծում են, որ արևային էներգիայի մասնաբաժնի աստիճանական մեծացումը թույլ կտա լուծել էլեկտրաէներգայի պահանջարկի կտրուկ նվազման կամ ավելացման խնդիրը։ Արևային էլեկտրակայանները զգալի հեշտ է կառավարելը՝ միացնելով և անջատելով համակարգը՝ կախված ծանրաբեռնվածությունից։