Ռուս տիեզերագնացներ Օլեգ Կոտովը, որի ձեռքում է Սոչիի 2014-ի Օլիմպիադայի ջահը, և Սերգեյ Ռյազանսկին բաց տիեզերք են դուրս եկել Միջազգային տիեզերակայանից: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Տիեզերագնացները բացել են մուտքի ամբարտակը և տեղադրել պաշտպանիչ օղակը, որը կխանգարի դրա փակվելուն»,- ասել են թռիչքների կառավարման կենտրոնում:
Նշվում է, որ դա պատմական իրադարձություն է, քանի որ Սոչի 2014-ի ջահն առաջին օլիմպիական ջահը կդառնա, որը եղել է տիեզերքում:
Դրանից հետո տեղի կունենա օլիմպիական ջահի էստաֆետի հանձնումը, և տիեզերագնացները կլուսանկարվեն ջահը ձեռքներին:
Կայանի ներսում մնացած տիեզերագնացները և աստղանավորդները կլուսանկարեն իրենց գործընկերներին լուսավորիչների միջոցով: