Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Գրիգորի Օպարինի հետ: Լիլիթ Մկրտչյանն էլ պարտվեց հնդիկ Շարդուլ Գագարեին:
Արոնյանը 8 հնարավորից 6 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը, Մկրտչյանը 4-ով՝ 121-րդ հորիզոնականում է: Մեր գրոսմայստերը կես միավորով է զիջում առաջատարին:








































