Թերթի տեղեկություններով՝ ՀՀՇ մի խումբ ակտիվիստներ դիմումներ են ներկայացրել ՀՀՇ վարչությանը՝ կուսակցությունից դուրս գալու մասին:
«Թեև ՀՀՇ նոր ղեկավարությունը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, ամիսներ առաջ որոշել էր կուսակցականների վերագրանցում անել, և նրանք, ովքեր չեն վերագրանցվել, մեխանիկորեն համարվել են կուսակցության շարքերից դուրս մնացած, սակայն, քանի որ նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ՀՀՇ և ՀԱԿ շարքերում կրքեր է բորբոքել ու մեղադրանքների տեղիք տվել, թե՝ մի կուսակցությունից դուրս չեկած, նորի մեջ են մտել, որոշել են դիմումներ ներկայացնել: Ի դեպ, «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչիկ Քոքոբելյանը ջանք չի խնայում, որ տպավորություն չստեղծվի, թե իրենք «քանդում են» ՀՀՇ-ն, սակայն ՀՀՇ-ականները դիմել են նոր կուսակցության մեջ մտնելու խնդրով:
Նրանք հիմնականում նախկին ընտրություններում ընդդիմության վստահված անձինք են եղել և ձայներ ապահովել»,-գրում է «Հրապարակ»-ը։