Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

«168 ժամ». Հայաստանում ԱՄՆ-ՌԴ մրցակցության արդյունքո՞մ ձախողվեց ՀԱԿ-իշխանություն երկխոսություն ծավալելու փորձը

Թերթը զրուցել է ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, ով ասել է, թե ինքը Հայաստանի ներքաղաքական գործունեության վրա Ռուսաստանի գործոնը միշտ էլ բացասական է համարել:

«ՌԴ-ն ինքը, ժողովրդավարության լուրջ խնդիրներ ունի: ՀՀ-ն արաբական երկիր չէ, և այստեղի փոփոխություններն ուղիղ ազդելու են ՌԴ ներքաղաքական կյանքի վրա: Այդ առումով իհարկե, ՌԴ-ն այդքան էլ շահագրգռված չի լինի, որ այստեղ փոփոխություններ լինեն: Բայց այսօր ինչքան է ՌԴ ազդեցությունը Ս.Սարգսյանի, ՀՀ ներքաղաքական դաշտի վրա, չեմ կարող ասել, ինֆորմացված չեմ»,- ասել է Ա.Սարգսյանը:

«Վերջինիս խոսքերով՝ Ս.Սարգսյանի վրա ազդեցություն են ունեցել նաև կոալիցիայի և նույն Հանրապետական կուսակցության ներսում ՀԱԿ-ի հետ երկխոսության գնալու ինտրիգները»,- գրում թերթը և հավելում.

«Գաղտնիք չէ, որ ՀՀ բոլոր՝ թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտի ուժերը խիստ անհանգստացած են, թե ինչ կարող է տեղի ունենալ ՀԱԿ-ի ու իշխանության միջև։ Այս մասին իր վերաբերմունքը վերջին հարցազրույցում տվեց նաև Ռոբերտ Քոչարյանը»։

Թերթը հիշեցնում է վերջինիս մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի տարածած հայտարարության մասին, որում ասվում էր, թե Ռ.Քոչարյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ.

«Ռուսաստանից այդ լուրը նախ հերքեցին, ապա, ՀԱԿ հանրահավաքից հետո հաստատեցին: Եվ այս զարգացումներից հասկանալի է դառնում, որ գուցե Հայաստանում ԱՄՆ-ՌԴ մրցակցության արդյունքում ձախողվեց ՀԱԿ-իշխանություն երկխոսություն ծավալելու փորձը: Իհարկե, չի բացառվում, որ այն այնուամենայնիվ կայանա, սակայն հասկանալի է, որ ՌԴ-ն վստահ չէ, որ թե առաջին, թե գործող նախագահներն իր լիակատար ազդեցության տակ են: Այստեղ արդեն կարող է շահել Ռ.Քոչարյանը: ՌԴ-ն առաջիկա ներքաղաքական զարգացումների ընթացքում կարող է նորից ակտիվացնել նախկին նախագահին ու նրա թիմին: Ո՞րն է երաշխիքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ս.Սարգսյանի երկխոսության արդյունքում ՀՀ ներքաղաքական զարգացումները դուրս չեն գա Ռուսաստանի ազդեցության սահմաններից: Ամեն դեպքում մի բան հասկանալի է, Ռ. Քոչարյանն իր ծրագրերը հիմնականում պայմանավորում է Ռուսաստանի հետ, գրեթե չի առնչվում արևմտյան տերությունների հետ և նույն վերաբերմունքին է արժանանում նաև այնտեղից: Ստացվում է, որ ՀՀ-ում երեք նախագահներից ամենառուսամետը երկրորդն է: Հավանաբար, նույնն էլ ՌԴ-ում են կարծում, անկախ այն հանգամանքից, որ իրենց հետ ռազմական համագործակցության պայմանագիրը կնքել է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ անցած տարի Ս.Սարգսյանն այն երկարացրեց 40 տարով»:

Արամ Սարգսյանը «168 ժամ»-ին ասել է, որ Ս.Սարգսյանը, այնուամենայնիվ, իր պատասխանը տալու է: «Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը, Արևմուտքը շահագրգռված են, որ այս երկրում խնդիրները լուծվեն բանակցային, ոչ հեղափոխական ճանապարհով, հասարակական զանգվածների մասնակցությամբ, բայց իշխանություն-ընդդիմություն երկխոսությամբ: Եվ այդ առումով չպետք է մոռանալ, որ թե Եվրոպան, թե Ամերիկան ողջունել են երկխոսության գաղափարը: Ու այստեղ Ս.Սարգսյանն իսկապես լուրջ մտածելու բան ունի, որովհետև թե ինքը, թե իշխանությունն ընդհանուր առմամբ հասկացված չեն լինի։ Այստեղ Ս. Սարգսյանը միջազգային հանրությանը պատասխան ունի տալու»,- խոսքը եզրափակել է Արամ Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում