Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը դեռևս ստուգում է ՀԱԿ-ի ներվերը, դիրքորոշումը, պնդությունը

Ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին մի քանի արվեստագետներ թերթին են ներկայացրել իրենց կարծիքը։

Քանդակագործ Վաչե Պետրոսյանն այսպես է մեկնաբանել խնդիրը.

«Երկխոսությունը շատ նորմալ երևույթ է քաղաքականության մեջ։ Ընդամենը ՀԱԿ-ի կողմից կա երկխոսության առաջարկ, և կա իշխանության լուռ համաձայնությունը, որն արտահայտվեց քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, «Մարտի 1-ի» վերաքննությամբ և Ազատության հրապարակի զիջմամբ: Բայց ամենևին էլ երկխոսություն չկա այսօր, իշխանական թևն առ այսօր որևէ կերպ չի արձագանքել ՀԱԿ-ի առաջարկին, պարզապես մի քանի պատգամավորներ տարբեր մակարդակի ելույթ են ունեցել հեռուստատեսությամբ, մամուլով՝ նշելով, որ ՀՀԿ-ի դիրքորոշումն է: Իսկ ես տոտալիտար երկրում հասկանում եմ միապետի որոշումը, նրա խոսքը պետք է հնչի, ինքը պետք է ասի: Իշխանություն ասելով՝ մենք հասկանում ենք կոալիցիոն ուժեր, բայց հիմնականում ՀՀԿ-ից են հանդես եկել, ինչ է, մյուս ուժերը դո՞ւրս են մնում: Իշխանության հայտարարություն ասելով՝ մեր երկրում ես հասկանում եմ նախագահի, վարչապետի, Աժ նախագահի մակարդակով, այդ դեպքում կհասկանամ՝ կամ երկխոսություն, կամ մերժում: Բայց քանի որ այդ մակարդակով որևէ հայտարարություն չի եղել, ուրեմն երկխոսություն գոյություն չունի: Իսկ ընդդիմության առաջարկն ամենաբնականն ու ամենաբանականն եմ համարում, և միակ ճանապարհն արտահերթ ընտրություններն են: Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանը դեռևս ստուգում է ՀԱԿ-ի ներվերը, դիրքորոշումը, պնդությունը, քանի որ իր տղաները հանդես են գալիս իր գիտությամբ, բայց ոչ իր անունից։ Ի վերջո այդ տդերքը, որ իշխանություն են ներկայացնում և օլիգարխիկ թևից են, 500 հաստավիզ պահելու փոխարեն, կարող էին 20 նկարիչ, 20 գրող պահել, ովքեր այս երկրի մշակույթ կրողներն են, հեղինակությունն են: Գորբաչովը, երբ իշխանության եկավ, հայտարարեց, թե այն մարդը, ով հանցագործություն չի արել, բայց ժողովուրդը խոսում է, որ հանցագործ է, իրավունք չունի ղեկավար աշխատելու: Իսկ քո երկրի Ազգային ժողովի մասին խոսում են, որ օլիգարխիկ հանցագործ կլան է»:

Նկարիչ Խաչիկ Հարությունյանն իր խոսքում նշել է. – «Ոչ պետություն եմ տեսնում, ոչ ղեկավար, ո՞ւմ նման են դրանք, ոչ իշխանավորի նման են, ոչ ծառայի, ոչ էլ ստրուկի, անհասկանալի է, թե ում են ծառայում՝ երևի սատանայի՞ն: Բայց էնքան ահավոր են, որ սատանան էլ դրանցից հեռու կքաշվի: Այդքանից հետո երկխոսություն ո՞ւմ հետ՝ սրա՞նց, սրա՞նք են իշխանությունը: Իշխանավորը պետք է իշխանություն ունենա իր երկրում, բայց սրանք ի՞նչ իշխանավոր, ի՞նչ կապ ունեն Հայաստան երկրի հետ՝ ոչ մի կապ: Սրանք գիտե՞ն, թե ինչ բան է հայկական պետությունը, Նաիրյան երկիրը, Նարեկացին, արվեստը, մշակույթը…ու՞մ հետ խոսես, ինչի՞ մասին խոսես։ Սա, որ արյան ու դավաճանության վրա է կանգնած, երկիր չէ։ Ես իմ երկրում ինձ պետության քաղաքացի չեմ զգում: Թող բարի լինեն հրապարակել ղեկավար անձանց կենսագրությունները, թե ովքեր են սրանք, ինչ են արել Հայաստանի համար, որպեսզի ժողովուրդն իմանա, թե ում հետ գործ ունի:

Արձակագիր Սուսաննա Հարությունյանը թերթի հետ զրույցում իշխանության՝ երկխոսության չգնալը համարել է իշխանության կողմից չեզոք ելքի համար ժամանակ շահելու փորձ. «Երկխոսությանն ընդառաջ չգնալը նշանակում է իշխանությունը փորձում է ժամանակ շահել ինչ-որ չեզոք ելքի համար, քանի որ չի ուզում զիջել և չի ուզում առճակատման գնալ, այդ դեպքում պետք է լինի երրորդ տարբերակը, որը դեռ չի գտել։ Երկխոսության դեպքում իշխանությունը պետք է զիջումներ անի ընդդիմությանը, ինչը ձեռնտու չէ, առձճակատման գնալը նույնպես ձեռնտու չէ»,- ասել է արձակագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում