Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Առավոտ». Մշակույթի նախարարը վաճառել է երաժշտական գրադարանը

Թերթը տեղեկացնում է, որ Հայաստանի միակ երաժշտական գրադարանը երեկվանից լարված վիճակում է. «Ըստ տեղեկությունների՝ գրադարանի տարածքը վաճառվել է, և մոտ ապագայում գրադարանի աշխատողները և հարուստ գրական ֆոնդը հայտնվելու են փողոցում»։ Երեկ թերթն այցելել է գրադարան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին. «Տեղեկությունները, թե մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վաճառել է գրադարանի տարածքը, այստեղ արագ էին հասել, և մարդիկ անորոշության մեջ էին և խիստ վրդովված»,- գրում է «Առավոտ»-ը:

«Այս ամենին գումարվել էր նաև այն, որ գրադարանի երկարամյա տնօրեն Գուլո Նահատակյանը հունիսի 7-ին (նամակը նախարարի կողմից ստորագրված էր հունիսի 3-ին) նամակ էր ստացել մշակույթի նախարարից այն մասին, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 111 հոդվածի 2-րդ կետով հունիսի 15-ից այլևս նոր պայմանագիր չի կնքվելու տնօրենի հետ»,- հայտնում է «Առավոտ»-ը և հավելում. «Գրադարանի տարածքը վաճառելու մասին տեղեկությունները երեկ մեր աղբյուրները ևս հաստատեցին և պնդեցին, որ ոչ միայն այս, այլև մի քանի այլ մշակութային տարածքներ նախարարը մոտ ապագայում կվաճառի կամ արդեն վաճառել է: Թե ուր են «քշելու» միակ երաժշտական գրադարանը, դեռ ոչ ոք չգիտի: Գրադարանի տնօրենի փորձերը՝ կապվելու նախարարի հետ և հասկանալու իրավիճակը, ապարդյուն են անցել»:

Թերթի տեղեկացմամբ՝ գրադարանի աշխատակագմը խիստ վրդովված է կատարվածով և այն հանգամանքով, որ նախարարը կամ փոխնախարարը նախքան որոշում կայացնելը հարկ չեն համարել խոսել կոլեկտիվի և տնօրենի հետ, պարզաբանումներ տալ. «Մարդիկ շեշտում էին, որ իր աշխատանքային գործունեության ամբողջ ընթացքում տիկին Նահատակյանն աշխատել և աշխատում է որպես նախաձեռնող, բարեխիղճ, նվիրված և գործիմաց մասնագետ: Նրա ղեկավարության տարիներին գրադարանի ֆոնդերը հարստացել են, և այսօր միակ երաժշտական գրադարանում պահվում է այնպիսի երաժշտագիտական հարստություն, որն անգամ օտարներին է զարմացնում և հիացնում։ Գրադարանի կոլեկտիվը պատրաստ է մինչև վերջ պայքարել իր և գրադարանի իրավունքների համար։ Մարդիկ համոզված են, որ նախարարը ինքնագլուխ է նման որոշում կայացրել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում