Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

«ՀԺ». «Բարգավաճը» դուրս կգա՞ կոալիցիայից

Երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը թերթի հետ զրույցում հաստատել է, որ հինգշաբթի երեկոյան ՀՀԿ գործադիրի նիստ տեղի է ունեցել և այն վարել է Սերժ Սարգսյանը:

«Ըստ ՀՀԿ խոսնակի, նիստը կարճ է տևել: Շարմազանովը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ հարցեր են քննարկվել»:

Թերթի Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանն իշխանական մեկ այլ նեղ շրջանակում ևս ասել է, թե ինքը երկխոսության վերաբերյալ ինչ-որ հայտարարություն կանի։ Թե ինչ, ոչ ոք կարծես դեռ չգիտի:

Իրենք՝ հանրապետականները ևս սպասում են, թե ինչ է ասելու Սերժ Սարգսյանը: «Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունը և մասնավորապես ՀՀԿ-ականները բավական նեղսրտած են ընդդիմության առաջարկած ֆորմատից: Մասնավոր զրույցներում վերջիններս նշում են, թե այդ առաջարկն ընդունել՝ նշանակում Է ընդունել, որ երկրում երկիշխանություն է: Եվ հենց այս մտահոգությունն է պատճառը, որ այս օրերին ՀՀԿ-ական տարբեր պատգամավորներ փորձում են մեսիջներ ուղարկել Կոնգրեսին, ինչպես նաև հնարավորինս լայն շրջանակների բացատրել, թե Ազգային ժողովը ցրելու իրավական հիմքեր չկան, գործող օրենսդրությունը դա թույլ չի տալիս: Այսինքն, փորձում են «բացատրել», թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները (արտահերթ ընտրությունների հարցը իշխանությունների հետ երկխոսության՝ Կոնգրեսի օրակարգն է) հենց թեկուզ միայն այդ պատճառով հնարավոր չեն»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Եթե մինչև վերջերս կոալիցիոն երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները աշխատում էին հնարավորինս քիչ հրապարակային հայտարարություններ անել ու խիստ պասիվացել էին նաև Ազգային ժողովում, ապա այժմ ԲՀԿ-ն գրեթե ընդհատակ է անցել: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ երբ մի շարք ԲՀԿ անդամներ Ծառուկյանին հարցրել են, թե ինչու են իրենք լռում և ինչ պետք է ասեն իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեմայով, Ծառուկյանը պատասխանել է՝ ի՞նչ ասենք… Ըստ ԲՀԿ-ամերձ մեր աղբյուրների, կուսակցության նախագահն իր կուսակցության անդամներին ասել է նաև, որ առաջիկա երկու-երեք ամսում «Բարգավաճը» կոալիցիայից դուրս կգա: Մի խոսքով, Ծառուկյանը և նրա կուսակցությունը սպասողական վիճակում են»:

Թերթը նաև գրում է, որ ընթացող ներքաղաքական պրոցեսներին համառորեն փորձում է խառնվել նաև Ռոբերտ Քոչարյանը. «Մեր աղբյուրները, սակայն, փոխանցում են, որ Սերժ Սարգսյանի կողմից դա թույլ չի տրվում: Ավելին, վերջինս Քոչարյանին հստակ հասկացրել է, որ «չխառնվի գործին»։ Նշենք, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Հայ ազգային կոնգրեսի պահանջից բացի, ըստ հավաստի տեղեկությունների, Արևմուտքն էլ իր հերթին Սերժ Սարգսյանին հստակ ասել է, որ Հայաստանում լուրջ դեմոկրատական փոփոխություններ պետք է լինեն, և արդար ընտրությունների արդյունքում պետք է ձևավորվի նորմալ իշխանություն, որի հետ էլ իրենք կաշխատեն»,- տեղեկացնում է թերթը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում