Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն 6 մտերիմ ընկերներ

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հուլիսի 3-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են: Գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը արդեն չորրորդ անգամ է առաջադրում  իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում: Նրանից բացի, առաջադրվել են ևս հինգ թեկնածուներ, որոնց հետ քաղաքապետը ընտանիքով մոտ է: Առաջադրված մյուս թեկնածուներն են`  Մեսրոպ Պետրոսյանը, որը չի աշխատում, ԴՈՍԱՖ-ի պետ Հարություն Մնացականյանը, ում հովանավորում է ԲՀԿ-ն, Բանգլադեշի Թաթուլով հայտնի Թադևոս Թադևոսյանը, ով հացի արտադրամաս ունի, «Բերդի նախկին կլյուչնիկ» մականունով հայտնի Քաջո Գրիգորյանը և ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Մնացականյանը, ով վայելում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հովանավորությունը: Հատկանշական է այն հանգամանքը, որ նախորդ ընտրության ժամանակ քաղաքապետը  մրցակից չի ունեցել, այնինչ այս անգամ նրանք թվով 5-ն են: Մենք զրուցեցինք Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ` հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված այս գրոհը:


– Պարոն Մուրադյան, քաղաքապետի պաշտոնում ո՞ւմ եք առավել արժանի մրցակից համարում:


– Բոլորն էլ հավանական են, բոլորին էլ նորմալ եմ վերաբերվում, և արժանի մրցակիցներ են: Սակայն պայքարն ընթանալու է մաքուր ճանապարհով, և ժողովուրդը ում ձայնը տվեց` նա էլ կընտրվի:


– Քաղաքում նշում են, որ քաղաքապետի հավանական թեկնածուներից մեկը ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Մնացականյանն է:


– Ախր այդպես չենք կարող ասել, ժողովուրդը իր ընտրությունը կանի կասի, թե ով էր ամենաարժանի թեկնածուն: Այս պահին ես բոլորի շանսերը հավասար եմ գնահատում:


– Պարոն Մուրադյան, նախորդ ընտրություններում ոչ ոք ձեզ մարտահրավեր չնետեց, և Դուք վերընտրվեցիք, այնինչ այս անգամ 5 թեկնածու է Ձեր դեմ պայքարում: Ինչո՞վ եք այս գրոհը պայմանավորում:


– Չեմ կարող ասել: Ճիշտ է, նախորդ անգամ ոչ ոք չէր առաջադրվել, բայց այս անգամ դրել են: Դա ինձ համար ևս մութ է:


– Նախորդ ընտրություններում  Ձեզ սատարել են մարզի նախկին ղեկավարները` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սակայն այս անգամ ասում են, որ Ալիկ Սարգսյանը սատարելու է Վարդան Մնացականյանի թեկնածությունը:


– Ես նման ինֆորմացիա չունեմ և չգիտեմ, թե ով ում է պաշտպանելու: Բայց չեմ կարծում, որ նման բան կլինի:


– Լավ, ընտրություններից առաջ ո՞վ է իշխանական վերնախավից իր աջակցությունը հայտնել Ձեզ, ո՞վ է պաշտպանելու Ձեր թեկնածությունը:


– Ես «Հանրապետական» կուսակցության անդամ եմ, Արտաշատ քաղաքի կուսակցության  նախագահն եմ, կուսակցությունը իմ կողքին է: Բացի այդ, թեկնածուներից միայն ես եմ «Հանրապետական» կուսակցության անդամ:


– Ընտրությունների հետ կապված կուսակցությունից հանձնարարականներ ստացե՞լ եք:


– Դեռ ոչ, վերջնական կգրանցվենք, քարոզարշավը կսկսի, նոր կուսակցությունը իր խոսքը կասի:


– Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ 4-րդ անգամ ցանկանում եք առաջադրել ձեր թեկնածությունը, ի՞նչ կիսատ գործեր են մնացել, որ ցանկանում եք լրացնել, թե՞ պարզապես դժվարանում եք պաշտոնից հրաժարվել:


– Լուրջ ծրագրեր ունեմ քաղաքի հետ կապված: Ես ինքս արմատներով, ապուպապով արտաշատցի եմ, քաղաքը ինձ համար շատ հարազատ է, և ցանկանում եմ իմ ծրագրերով այս քաղաքի համար լավ գործեր անել: Այս տարիների ընթացքում, իհարկե, ծրագրեր իրականացվել են, բայց ցանկանում եմ, որ այն շարունակական բնույթ կրի:


– Բացի քաղաքապետ լինելուց, էլ ինչո՞վ եք զբաղվում: Ավելի կոնկրետ` հավելյալ եկամուտների աղբյուր ունե՞ք: Այս տարիների ընթացքում ի՞նչ բիզնեսներ, գործարաններ եք հետ գցել:


– Ո՛չ, գործարան չունեմ, իսկ բիզնեսով անձամբ ես չեմ զբաղվում:


– Առաջադրված թեկնածուների հետ հանդիպե՞լ եք: Փորձե՞լ եք հասկանալ իրենց առաջադրվելու նպատակը:


– Բոլորին էլ ճանաչում եմ անձնապես, որովհետև բոլորը տեղացի`  արտաշատցիներ են, բոլորի մասին էլ շատ դրական կարծիքի եմ, ոչ մեկի հետ կապված ոչ մի խնդիր չունեմ, նորմալ հարաբերություններ են, և ցիվիլ եղանակով էլ ընտրությունները անցկացնելու ենք` թափանցիկ, պարզ:


– Այսինքն` Արտաշատում առաջիկայում թեժ զարգացումներ չե՞ն սպասվում:


– Չեմ կարծում, որովհետև բոլորս մի քաղաքի մարդ ենք, իրար ճանաչում ենք  ընտանիքներով: Հետևաբար ինձ թվում  է, որ նման բան չի լինի, քանի որ ոչ ոք իրեն նման բան թույլ չի տա:


– Այսինքն` ընտրությունների պատճառով ընտանիքներով չե՞ք թշնամանա:


– Իհարկե, այդպիսի լարվածություններ չեն լինելու: Ես համոզված եմ դրանում: Համենայնդեպս, իմ կողմից այդպիսի բան ո՛չ կնկատվի, ո՛չ կլինի:


– Լավ Ալիկ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հովանավորությունը, ինչպես նախորդ ընտրություններում, ունե՞ք, թե՞ ոչ:


– Ես երկուսի հետ էլ շատ լավ, նորմալ, ջերմ  հարաբերություններ ունեմ, բայց ժողովուրդն է ընտրելու:


– ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ` Վարդան Մնացականյանը  խնամիական կապեր ունի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ. Կարապետյանի դուստրը Վարդան Մնացականյանի եղբոր կինն է: Վարդան Մնացականյանը քավոր-սանիկական կապերի մեջ է նաև Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ: Ավելին, նրա  պապը` Վազիկ Մնացականյանը, խորհրդային տարիներին Արտաշատի գինու գործարանի տնօրենն է եղել: Այս անունները կարո՞ղ են ազդել նրա հավաքվելիք ձայների վրա:


– Չեմ կարծում, վերջնական քվեն ժողովուրդն է տալիս: Ժողովուրդը ում կընտրի` նա էլ կշարունակի` կամ նոր քաղաքապետը, կամ ես: Վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին:


– Փորձը ցույց է տալիս, որ քիչ թե շատ հայտնի մարդկանց անուններով հնարավոր է ձայներ կորզել Հայաստանում: Դուք նման բարեկամական շրջապատ չունե՞ք, որոնց միջոցով կարող եք ձայներ հավաքել:


– Ոչ: Ես 4-րդ անգամ առաջադրվում եմ քաղաքապետի պաշտոնում և հույս ունեմ, որ ժողովուրդը վստահում ու հավատում է ինձ:


Հ.Գ. Մենք փորձեցինք զրուցել նաև ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Մնացականյանը հետ, սակայն մեզ հետ զրույցում պատճառաբանեցին, որ օրենքի համաձայն` իրենք մինչև սույն ամսի 14-ը չեն կարող խոսել, և խոստացան մեզ հետաքրքրող հարցերին պատասխանել հենց ամիսի 14-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում