Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Կոնգրեսը փորձում է ազդել իշխանության վրա

Եվ այսպես, Հայ ազգային կոնգրեսը երեկ որոշում է կայացրել, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հունիսի 30-ին: Մինչ այդ, իհարկե, սպասվում է երկու բավական հետաքրքրական իրադարձություն` հունիսի 22-ին Սերժ Սարգսյանը ելույթ է ունենալու ԵԽԽՎ-ում, որտեղ ամենայն հավանականությամբ կգերիշխի Հայաստանի ներքաղաքական, ներքին կյանքի ժողովրդավարացման և 2008 թվականի հետընտրական իրադարձությունների հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման թեման, իսկ հունիսի 25-ին էլ Կազանում տեղի է ունենալու Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի հերթական եռակողմ հանդիպումը` Սարգսյան-Ալիև-Մեդվեդև:

Այդ երկու իրադարձություններն, անկասկած, իրենց հետագիծը կթողնեն ներքաղաքական զարգացումների, իրավիճակի վրա: Իհարկե դա չի նշանակում, որ այն կարող է արտահայտվել շոշափելի ինչ-որ փոփոխությունների կամ քայլերի տեսքով, սակայն կասկած չկա, որ այդ ընթացքում կլինեն ուշագրավ հայտարարություններ, որոնց էլ Կոնգրեսը կփորձի պատասխանել, թերևս, հունիսի 30-ին: Գլխավոր հարցն, անշուշտ, այն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կպատասխանի Կոնգրեսի երկխոսության առաջարկին կամ կարտահայտի իր մերժումը դրա վերաբերյալ, թե՞ կփորձի ցուցադրաբար շրջանցել այն հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում ունենալիք իր ելույթում: Դա գուցե պայմանավորված կլինի նրանով, թե մինչև հունիսի 30-ը ի՞նչ շեշտադրումներով հանդես կգա Հայ ազգային կոնգրեսը, այսինքն` ի՞նչ բովանդակությամբ կտեղեկացնի հասարակությանն առաջիկա հանրահավաքի մասին, ի՞նչ ազդակներ կհաղորդի դրան ընդառաջ:

Ըստ երևույթին հունիսի 30-ի հանրահավաքի մասին որոշումով Կոնգրեսը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել իշխանության վրա: Եթե աշխատում է հենց այդ տրամաբանությունը, ապա պետք է ենթադրել թերևս, որ Կոնգրեսը բավական ագրեսիվ «գովազդային» արշավ պետք է իրականացնի հանրահավաքին ընդառաջ` փորձելով իշխանությանն ակնարկել, որ եթե մինչև այդ էական քայլեր չեղան երկխոսության շարունակության ուղղությամբ, ապա հունիսի 30-ից հետո կարող են լինել իշխանության համար ոչ այնքան հաճելի մարտավարական շեշտադրումներ: Համենայնդեպս, հանրահավաքի որոշման պահի ընտրության մեջ կարծես թե նկատելիորեն ուրվագծվում է այդ մտայնությունը, այդ հաշվարկը: Ի՞նչ կանի իշխանությունը: Կփորձի՞ հնարավորինս ձգել իրավիճակը, փորձարկել Կոնգրեսին հունիսի 30-ին, թե՞ այդուհանդերձ, կգերադասի ավելորդ լարման հավանականությունից խուսափել և մինչև հունիսի 30-ն ինչ-որ կերպ արձագանքել Կոնգրեսին:

Երևի թե անկասկած է, որ այդ հարցում զգալի նշանակություն է ունենալու նաև կազանյան հանդիպումը, այնտեղ առկա շեշտադրումներն ու համանախագահների պահանջները կողմերին, մասնավորապես Հայաստանին: Բնականաբար, այստեղ արդեն իսկ հարց է առաջանում, թե ի՞նչ կանի Կոնգրեսը հունիսի 30-ին, եթե մինչ այդ իշխանությունը լռի: Եվ Կոնգրեսը կարծես թե ստիպված է ինչ-որ կերպ պատասխանել այդ հարցին հենց մինչև հունիսի 30-ը, և գուցե մինչև հունիսի 22-ի` ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթը, որովհետև եթե այդ հարցի պատասխանը գոնե մոտավոր երանգներով չեղավ մինչ այդ, ապա հունիսի 30-ին Կոնգրեսին հազիվ թե հաջողվի պահել ներքաղաքական գործընթացներում իր դիրքերի պահպանման համար անհրաժեշտ թափը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում