Tuesday, 16 04 2024
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Թուրքիան էթնիկ զտումներ է անում․ պետք է շատ զգոն լինենք»

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից  ռազմական նոր արշավ են սկսել քրդերի դեմ  Սիրիայի հյուսիսում․ «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած ռազմական գործողություններն իրականացվում են Սիրիայի հյուսիս-արևելյան Աֆրին շրջանում: Նախ գործի է դրվել օդուժը՝ թուրքական կողմի հաղորդմամբ խոցելով 108 թիրախ, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 21-ից, սկսվել են նաև ցամաքային գործողությունները: Օդային հարվածների հետևանքով Աֆրինում կան զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ:

Արևելագետ Սարգիս Գրիգորյանը հիշեցնում է, որ թուրքերը բազմիցս մեղադրել են քրդերին, որ  Եփրատ գետի արևմտյան ափ անցնելու դեպքում իրենք դա անմիջական սպառնալիք են որպես դիտարկելու, իսկ Մամբիջ քաղաքը գտնվում է հենց այդ հատվածում, հետևաբար  արևելագետը չի բացառում, որ Թուրքիան չի բավարարվի միայն Աֆրինում ռազմական գործողություններ իրականացնելով, այլ դրանք կարող է շարունակել  նաև Մամբիջի ուղղությամբ՝ հետագայում նպատակ ունենալով նաև արևելյան հատվածում ևս որոշակի գործողություններ իրականացնել։

«Աֆրինը վերցնելու Թուրքիայի նպատակը բավականին  երկար մշակված և կանխամտածված ծրագիր էր և հիմա Աֆրինի ռազմական գործողություններով Թուրքիան ավելի առարկայական է դարձնում իր ներկայությունը Սիրիայի հատկապես քրդաբնակ հատվածում, ինչը նախկինում չկար։

Իսկ ինչու հատկապես Աֆրինը, որովհետև Աֆրինը անկախ էր, այսինքն այն հատվածն էր, որը մնացել էր այսպես ասած՝  անկլավային վիճակում և այստեղ ավելի հեշտ էր ռազմական գործողություններ իրականացնել․  բացի դրանից, եթե թուրքական զորքը  մտադրված է մինչև Մամբիջ գնալ,  ապա նրանք պետք է ապահովեին իրենց թիկունքը, իսկ Աֆրինը գտնվում է հենց թիկունքում, դրա համար էլ այնտեղից սկսեցին, որ կարողանան հասնեն  արևելք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց Սարգիս Գրիգորյանը։

Հարցին՝ Թուրքիայի ռազմական այս գործողությունները  միջազգային  ասպարեզում ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նրանց համար,  արևելագետն  ի պատասխան նկատեց, որ Թուրքիային այլևս վաղուց չի հետաքրքրում միջազգային արձագանքը։

«Չեմ կարծում, որ կլինի մի այնպիսի ազդակ, որը Թուրքիային կստիպի չշարունակել նման ակտիվ ռազմական գործողությունները Սիրիայում»,-ասաց նա։

Անդրադառնալով նաև այնտեղ բնակվող հայերին սպառնացող վտանգներին,  բանախոսը նշեց, որ Թուրքիայի կողմից էթնիկ զտումների սպառնալիք կա, որից կարող են տուժել նաև հայերը։

«Պետք է շատ զգոն լինենք և հասկանանք, որ Թուրքիայից ամեն ինչ սպասելի է»,-  շեշտեց Գրիգորյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում